Էլ.փոստ Տպել

Առաքելություն

Կազմակերպության առաքելությունն է նպաստել հարկային եւ մաքսային համակարգերի արդյու­նավետ կայացմանը եւ օրենդրության համահավասար եւ համընդհանուր կիրառմանը Հայաս­տա­նում`նպաստել կոռուպցիոն ռիսկերը նվազմանը:

«ՀՎՊ» ՀԿ իրեն տեսնում է որպես մի կազմակերպություն, որը հանդիսանում է կարեւոր գործընկեր հարկային ու մաքսային եւ հարկ վճարողների համար առկա եւ առաջիկա խնդիրների արդյունավետ կարգավորման եւ կառավարության կողմից իրականավող բարեփոխումներին նպաստելու գործում:

Նպատակներ

Կազմակերպության նպատակներն ուղղված են նպաստելու հարկային եւ մաքսային համակարգերի բարեփոխումների համար բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը, աջակցելու հարկային եւ մաքսային համակարգերի որպես թափանցիկ ու անաչառ կառույցի կայացմանը:

Կազմակերպության գործունեության նպատակներն են` իրավունքների մասին տեղեկատվության տա­­­րա­ծումը և այդ տեղեկատվության մատչելի դարձնելը, իրավունքների պաշտպանության հարցում դժվարություններ ունեցողներին աջակցելն ու օգնելը, քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը:

Մոտեցումներ

«ՀՎՊ» ՀԿ պատրաստակամ է համագործակցել բոլոր այն կողմերի հետ, որոնց նախաձեռնությունները կարող են նպաստել հարկային եւ մաքսային համակարգերի կայացմանը, հարկային ու մաքսային մար­մինների եւ հարկ վճարողների միջեւ բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը, օրենքի միատեսակ եւ արդար կիրառմանը, օրենսդրական բարեփոխումների իրականացմանը:

Facebook սոցիալական ցանցում

Օգտատեր՝ Taxpayers NGO

Էջ՝                 Taxpayers Rights Protection NGO

Խումբ`         Taxpayers and Taxes


Հարգելի հարկ վճարողներ,

Եթե ցանկություն ունեք օժանդակել «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության գործունեությանը, կարող եք այն իրականացնել: Կարևոր պայման է համարվում, որ հատկացվող գումարները լինեն անհատույց՝ առանց որևէ նախապայմանի: Գումարի չափն էական չենք համարում: Հարկ ենք համարում նշել, որ կազմակերպությունը գործում է առանց դրամական օժանդակության, և նույնիսկ առանց գումարների հատկացման, կազմակերպությունը գործելու հետագայում ևս: Ձեր կողմից հատկացվող գումարները կարող են նպաստել կազմակերպության կողմից իրականացվող գործունեության և նախատեսվող ծրագրերի իրականացման արագությանը:
Կազմակերպության տվյալներն են՝
«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն
ՀՎՀՀ 01569981
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Հ/Հ 15700-11141960100

 



Հարցում

Տարածել

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...