Մեկնաբանություններ

Հարգելի հարկ վճարողներ

Մեկնաբանություններ բաժնում կարող եք ծանոթանալ հարկ վճարողների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ մեր մեկնաբանություններին (որպես երկրորդ կարծիք), որոնք կարող են օժանդակել Ձեզ բարձրացված հարցրերի վերաբերյալ Ձեր պատկերացումներում համոզվելու համար:



Էլ.փոստ Տպել

Անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով 2011 թվականի համար ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման ժամկետի վերաբերյալ

 

2011 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով կատարված փոփոխության արդյունքում անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման ժամկետ սահմանվեց օրացուցային տարվան հաջորդող ապրիլի 15-ը:

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված օրենքով կատարված փոփոխութ­յուններն ուժի մեջ են մտել 2012 թվականի հունվարի 1-ից, հարկային մարմնի մեկնաբանմամբ ապրիլի 15-ի ժամկետը կարող է վերաբերել 2012 թվականի և դրան հաջոր­դող օրացուցային տարիների տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկա­յացման ժամկետին, իսկ 2011 թվականի համար անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ժամ­կետի համար կիրառելի է մինչ փոփոխությունը սահմանված ժամկետը՝ մարտի 1-ը:

 
Էլ.փոստ Տպել

Կոմիսիոն վաճառքի դեպքում ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության որոշման վերաբերյալ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն կոմիսիոների կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի դեպքերում (բացառությամբ նշված կետով նախատեսված դեպքի) կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը(առանց ԱԱՀ-ի), իսկ կոմիտենտի կամ պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում հանձնարարության կամ գործակալության պայմանագրի հիման վրա  մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության արժեքի (առանց ԱԱՀ-ի) և համապատասխանաբար` կոմիսիոների կամ գործակալի հասանելիք գումարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը:

Հետևաբար, նշված դեպքում, կոմիսիոն հիմունքներով վաճառք իրականացնող ավելացված արժեքի հարկ վճարող կազմա­կերպության (կոմիսիոների) համար ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում իր կողմից կոմիսիոն հիմունքներով վաճառված ապրանքի արժեքը (առանց ԱԱՀ-ի), իսկ վաճառելու նպատակով այդ ապրանքը կոմիսիոներին տրամադրած ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպության (կոմիտենտի) համար  ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում վաճառված ապրանքի արժեքի (առանց ԱԱՀ-ի) և վաճառողի (կոմիսիոների) հասանելիք գումարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը:

 
Էլ.փոստ Տպել

Օրենքով սահմանված կարգով հարկային հաշիվներով առաքումը ենթակա չէ գրանցման «Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների, գրանցման» գրքում

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում օրենքը լրացվել է նոր հավելված 4-ով, որով սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքներ) փաստաթղթավորման և ուղեկցող փաստաթղթերի գրանցման (հաշվառման) կարգ: Նշված հավելվածով հաստատված կարգի 13-րդ կետի հարկ վճարողը գրքում չի գրանցում օրենքով սահմանված կարգով հարկային հաշիվներով առաքումը:

Հետեւաբար, 2012 ???????? ?????? թվականի հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների համար հարկ վճարողների կողմից հարկային մարմնից ձեռքբերված թղթային ձևաթղթերի լրացման միջոցով կամ հարկային մարմնի կայքի միջոցով դուրս գրված հարկային հաշիվներով կատարված առաքումները կարող են «Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների, գրանցման» գրքում չգրանցվել:

 



Հարցում

Տարածել

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...