Actual topics
There are no translations available.

Հարգելի գործընկերներ

Վերջին ժամանակներս հաճախ են հարկ վճարողների կողմից բարձրաձայնվում հարկային եւ մաքսային մարմինների կողմից անհիմն պատժամիջոցների կիրառ­ման կամ դրանց հնարավոր շահարկման դեպքերը: Հարկային և մաքսային օրենսդրության նախնական վերլուծությամբ պարզվել է, որ առանձին դեպքերում օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցները կապված չեն հար­կերի պակաս հայտարարագրման կամ վճարման հետ: Օրինակ, ապրանքներ ներմուծելիս ապրանքի ծագման երկրի սխալ հայտա­րարագրման դեպքում գանձվում է ապրանքների մաքսային արժեքի չափով տուգանք: Նշված և նմանատիպ խնդիրների կարգավորման համար «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարա­կական կազմա­կերպությունը ձեռնամուխ է եղել իրականացնել մի ծրագիր, որով նախատես­վում է հետազոտել եւ վերլուծել հարկային եւ մաքսային օրենսդրությամբ սահմանված բոլոր նմանատիպ պատժամիջոցները` բացառելու համար կիրառողների կողմից հնարավոր շահարկման հնարավորությունները: Նմանատիպ բոլոր դեպքերի ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառական պրակտիկայի վերլուծության արդյունքում կազմա­կերպության կողմից ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու առաջար­կություններ կոռուպցիոն ռիսկեր պարունակող նմանատիպ պատժամիջոցների օրենսդրական վերանայման վերաբերյալ:

Հաշվի առնելով այն, որ կազմա­կերպության կողմից իրականացվող ծրագրի արդյունքները մեծապես օգտակար կարող են լինել հարկ վճարողների համար, հայցվում է բոլոր շահագրգիռ կող­մերի` հատ­կապես, հարկ վճարողների աջակ­ցությունը կոռուպցիոն ռիսկեր առաջացնող պատժա­միջոցների և (կամ) դրանց կիրառման պրակտիկայում ծագող խնդիրների բացահայտման և, հնարավորության դեպքում, նաև դրանց լուծումների ներկայացման համար:

Առաջարկությունները կարող եք ներկայացնել  Ձեր նախընտրելի տարբերակով:

 

Poll

News

There are no translations available.Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում ...
Read More 345104 0

There are no translations available. էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ ...
Read More 360073 0

There are no translations available. Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ ...
Read More 353504 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ...
Read More 351593 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի ...
Read More 353308 0

Share