Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում աշխատող կանանց հղիության և ծննդաբերության նպաստի չափը
Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը հղիության և ծննդաբերության նպաստները չէին հարկվում: 2010 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը, որով ՀՀ կառավարության կողմից առաջարկվել էր 2011 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկով հարկել հղիության և ծննդաբերության նպաստները: Հետևաբար, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ (ի դեմս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության), նշված օրենքի ընդունմամբ 2011 թվականի հունվարի 1-ից հետո հղիության և ծննդաբերության նպաստի չափը նվազեցվեց եկամտահարկի գումարի չափով:
2014 թվականին ՀՀ կառավարության կողմից (ի դեմս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության) մեկ անգամ ևս նախաձեռնվեց նվազեցնել հղիության և ծննդաբերության նպաստի չափը: Շրջանառության մեջ դրված համապատասխան օրենքի նախագծով հղիության և ծննդաբերության նպաստի չափը նախատեսվում էր նվազեցնել մինչև 60 տոկոսով: Հասարակական դժգոհությամբ պայմանավորված նախագծի որոշ դրույթներ վերանայվեցին, սակայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ օրենքի փոփոխությամբ հղիության և ծննդաբերության նպաստ ստացող որոշ խմբերի համար այնուամենայնիվ նպաստի չափը պակասեց:
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով ներկայումս ևս նշված նպաստներն հարկվում են եկամտային հարկով: Ընդ որում խնդիրը կայանում է նրանում, որ իրավակիրառական պրակտիկայում նշված նպաստները հարկվում են վճարման հաշվետու ժամանակաշրջանում, չնայած որ նպաստը հաշվարկվում է առնվազն 4 ամսից ավել անաշխատունակության համար: Այլ հավասար պայմաններում, եթե աշխատողը այդ ամիսների համար ստանում է աշխատավարձ, հարկումը կատարվում է դրույքաչափերի կիրառման եռաստիճան սանդղակով՝ յուրաքանչյուր ամսվա համար: Մինչդեռ, նպաստի դեպքում 4 ամսվա համար նախատեսված գումարային մեծությունից հարկումը կատարվում է դրույքաչափերի կիրառման եռաստիճան սանդղակով միայն վճարման ամսվա սանդղակով: Այն դեպքում, երբ գործող օրենսդրությամբ 36 տոկոս եկամտային հարկի դրույքաչափը կիրառվում էր 2 մլն դրամից ավել եկամուտ ստացողների համար, նման կարգով հարկման ազդեցությունը բացակայում էր միջին եկամուտներ ստացող անձանց դեպքում, քանի որ 2 մլն դրամ սանդղակը վերաբերում էր 434 հազ դրամից ավել հաշվարկային աշխատավարձ ստացողներին: Մինչդեռ, Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող սանդղակի փոփոխությունը կարող է էապես նվազեցնել հղիության և ծննդաբերության նպաստի չափը:
Գործող օրենսդրությամբ
1. 400 հազար ամսական հաշվարկային աշխատավարձ ստացողի համար եկամտային հարկը գործող օրենսդրությամբ կազմում է մոտ 102 հազ դրամ, իսկ «մաքուր» գումարը՝ մոտ 298 հազ դրամ,
2. 400 հազար ամսական հաշվարկային աշխատավարձ ստացողի համար հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկային մեծությունը կկազմի 1 մլն 842 հազ, եկամտային հարկը կկազմի 477 հազ դրամ, իսկ «մաքուր» գումարը՝ մոտ 1 մլն 365 հազ դրամ:
Նախագծով
400 հազար ամսական հաշվարկային աշխատավարձ ստացողի համար հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկային մեծությունը կկազմի 1 մլն 842 հազ, եկամտային հարկը կկազմի մոտ 552 հազ դրամ, իսկ «մաքուր» գումարը՝ մոտ 1 մլն 290 հազ դրամ:
Հետևաբար, նախագծով առաջարկվող սանդղակի և դրույքաչափերի կիրառման դեպքում հղիության և ծննդաբերության նպաստի մեծությունը կնվազի մոտ 75 հազ դրամով:
|
Դրույքաչափ |
Ամսական հարկվող եկամտի սանդղակ |
400 հազ միջին ամսական աշխատավարձի դեպքում նպաստի չափ |
Հարկի գումար |
«մաքուր» գումար |
Գործող օրենքով |
24.4, 26, 36 |
120 հազ, 2 մլն |
1842105 |
477027 |
1365078 |
Նախագծով |
23, 28, 33 |
120 հազ, 1 մլն |
1842105 |
551895 |
1290211 |
Տարբերություն |
|
|
|
|
74867 |
Միանգամից հարց է առաջանում, թե ինչի համար է անհրաժեշտ ՀՀ կառավարության ծրագրի գոյությունը, եթե հաստատված և ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ծրագրում հղիության և ծննդաբերության նպաստի չափի կրճատման մասին ոչինչ ասված չէ («2.4.1. Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը» բաժին, էջ 44-48, ՀՀ կառավարության ծրագիր 2014թ, աղբյուր՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայք, տես հղումը՝ http://www.gov.am/files/docs/1321.pdf): Թե ՀՀ կառավարության ծրագրի կազմումը ինքնանպատակ է, հետո ով ինչ ուզի, կանի:
1. Անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգ