Հումոր
Էլ.փոստ Տպել PDF

«Հումոր» բաժնում ներկայացվում են այն դեպքերը, որոնք փաստացի տեղի են ունեցել, ուղղակի բովանդակությամբ ավելի մոտ են հումորին, որովհետեւ իրականության մեջ դրանք անհեթեթ պատմություններ են, սակայն դրանք մեր ներկա իրողությունն են:

 

Հումոր 1.

Նույնիսկ հարկային տեսչության աշխատակիցները չեն կարող հետևել օրենքների հաճախակի փոփոխություններին

Նախաբան

Չնայած որ հարկային օրենսդրության փոփոխությունների հետևանքով հարկային մարմին ներկայացվող գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշ­վետ­վութ­յան և կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկի համապատաս­խանա­բար ամսական և եռամսյակային ներկայացման փոխարեն 2011 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողները պետք է ներկայացեն համապատասխանաբար եռամսյակային և տարեկան կտրված­քով, հարկային տեսչության որոշ աշխատակիցներ չգիտեն դրա մասին: Դեռ ավելին, հարկ վճարողներին ներկայացվում են ծանուցումներ գրավոր տեսքով` ամսական հաշվետ­վությունը (սոցվճարի մասով) և եռամսյակյին հաշվետվությունը (ոչ ռեզիդենտի շահու­թահարկի մասով) չներկայացնելու մասին և, որտեղ նշված նաև, որ սահմանված ժամ­կետում չներկայացնելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Միաժա­մանակ ծանուցմամբ առաջարկվում է հարկ վճարողներին սեղմ ժամկետներում ներկա­յացնել նշված հաշվետվությունները, կամ այն չներկայացնելու վերաբերյալ գրավոր բացատրություն:

Մեկնաբանություններ կամ ենթադրություններ

1. Օրենքների հաճախակի փոփոխությունները հնարավոր չեն դարձնում նույնիսկ հարկային տեսչության աշխատակիցներին տեղեկանալ փոփոխությունների մասին (մինչդեռ հարկ վճարողների դեպքում կիրառվում են պատասխանատվության միջոցներ)կամ,

2. Հարկային տեսչության աշխատակիցները իրենց աշխատանքին և հարկ վճարողներին ուղարկվող ծանկացած փաստաթղթերին վերաբերում են իմիջիայլոց կամ,

3. Հարկային մարմնի աշխատակիցների ատեստավորումն որոշ աշխատակիցների դեպքում ձևական բնույթ են կրում:

Առաջարկություններ

1. Յուրաքանչյուր օրացուցային տարվա սկզբից օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ իրականացնել հարկային մարմնի աշխատակիցների ատեստավորում կամ,

2. Օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ հարկային մարմնի աշխատակիցների համար սահմանել պարտադիր արտադրական պրակտիկայի անցկացում հարկ վճարողներ կազմակերպություններում,

3. Հաշվի առնելով այն, որ պատասխանատվության միջոցներ են սահմանված հարկ վճարողների պաշտոնատար անձանց համար, արդարության և համարժեքությունը պահպանելու նկատառումներով նման պատասխանատվություն սահմանել հարկային մարմնի աշխատակիցների օրենքի չիմացության դեպքում`

- այն անձի համար, ով պարտավոր էր տեղեկացնել նշված աշխատակցին կամ,

- ատեստավորման արդյունքների համար պատասխանատու անձանց համար կամ,

- անմիջական ղեկավարի համար:

Չպարզված հարց

Կոնկրետ դեպքում հարկ վճարողը ի՞նչ բացատրություն պետք է ներկայացնի հարկային մարմին հաշվետվությունները չներկայացնելու վերաբերյալ (չի կարող չէ՞ գրել, որ հարգելի հարկային մարմին, ցանկանում ենք տեղեկացնել, որ հունվարի 1-ից օրենքը փոխվել է):

Հումոր 2.

Մաքսավորի միամտությունը, թե............

Արտահանմամբ զբաղվող մի ընկերությունից մաքսային մարմնի աշխատակիցը պահանջում է ներկայացնել մի տեղեկանք, որ 2007 թվականից հետո օրենքի (երկիակի նշանակության ապրանքներին վերաբերող) փոփոխություն չի եղել: Հարկ վճարողը համաձայնվում է ներկայացնել նման տեղեկանք, միայն եթե մաքսավորը ասի, թե նման տեղեկանք ումից պետք է վերցնել:
 

Հարցում

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...

Տարածել