Առաքելություն
Կազմակերպության առաքելությունն է նպաստել հարկային եւ մաքսային համակարգերի արդյունավետ կայացմանը եւ օրենդրության համահավասար եւ համընդհանուր կիրառմանը Հայաստանում`նպաստել կոռուպցիոն ռիսկերը նվազմանը:
«ՀՎՊ» ՀԿ իրեն տեսնում է որպես մի կազմակերպություն, որը հանդիսանում է կարեւոր գործընկեր հարկային ու մաքսային եւ հարկ վճարողների համար առկա եւ առաջիկա խնդիրների արդյունավետ կարգավորման եւ կառավարության կողմից իրականավող բարեփոխումներին նպաստելու գործում:
Նպատակներ
Կազմակերպության նպատակներն ուղղված են նպաստելու հարկային եւ մաքսային համակարգերի բարեփոխումների համար բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը, աջակցելու հարկային եւ մաքսային համակարգերի որպես թափանցիկ ու անաչառ կառույցի կայացմանը:
Կազմակերպության գործունեության նպատակներն են` իրավունքների մասին տեղեկատվության տարածումը և այդ տեղեկատվության մատչելի դարձնելը, իրավունքների պաշտպանության հարցում դժվարություններ ունեցողներին աջակցելն ու օգնելը, քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը:
Մոտեցումներ
«ՀՎՊ» ՀԿ պատրաստակամ է համագործակցել բոլոր այն կողմերի հետ, որոնց նախաձեռնությունները կարող են նպաստել հարկային եւ մաքսային համակարգերի կայացմանը, հարկային ու մաքսային մարմինների եւ հարկ վճարողների միջեւ բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը, օրենքի միատեսակ եւ արդար կիրառմանը, օրենսդրական բարեփոխումների իրականացմանը:
Facebook սոցիալական ցանցում
Օգտատեր՝ Taxpayers NGO
Էջ՝ Taxpayers Rights Protection NGO
Խումբ` Taxpayers and Taxes
Հարգելի հարկ վճարողներ,
Եթե ցանկություն ունեք օժանդակել «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության գործունեությանը, կարող եք այն իրականացնել: Կարևոր պայման է համարվում, որ հատկացվող գումարները լինեն անհատույց՝ առանց որևէ նախապայմանի: Գումարի չափն էական չենք համարում: Հարկ ենք համարում նշել, որ կազմակերպությունը գործում է առանց դրամական օժանդակության, և նույնիսկ առանց գումարների հատկացման, կազմակերպությունը գործելու հետագայում ևս: Ձեր կողմից հատկացվող գումարները կարող են նպաստել կազմակերպության կողմից իրականացվող գործունեության և նախատեսվող ծրագրերի իրականացման արագությանը:
Կազմակերպության տվյալներն են՝
«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն
ՀՎՀՀ 01569981
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Հ/Հ 15700-11141960100