Անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով 2011 թվականի համար ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման ժամկետի վերաբերյալ
2011 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով կատարված փոփոխության արդյունքում անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման ժամկետ սահմանվեց օրացուցային տարվան հաջորդող ապրիլի 15-ը:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված օրենքով կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտել 2012 թվականի հունվարի 1-ից, հարկային մարմնի մեկնաբանմամբ ապրիլի 15-ի ժամկետը կարող է վերաբերել 2012 թվականի և դրան հաջորդող օրացուցային տարիների տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման ժամկետին, իսկ 2011 թվականի համար անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ժամկետի համար կիրառելի է մինչ փոփոխությունը սահմանված ժամկետը՝ մարտի 1-ը: