Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա» 

 Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող որոշ փոփոխություններ դրանք նախաձեռնողների կողմից ներկայացվել են որպես օրենսդրության բաց եւ դրանով պայմանավորված սահմանվել են նոր դրույթներ: Ընդհանրապես, հաճախ կատարվող օրենսդրական փոփոխությունները ոչ դրական ազդեցություն են բիզնես միջավայրի վրա, դրանց անկանխատեսելի լինելով պայմանավորված:

 Մյուս կողմից, օրենսդրական փոփոխությունների մի մասը նախաձեռնվում է այս կամ այն օրենսդրական բացերը վերացնելու համար: Սակայն, որոշ դեպքերում, օրենքի փոփոխությունից մեկ տարի հետո սահմանված նոր դրույթը կամ փոփոխվում է կամ ուժը կորցրած է ճանաչվում: Այս մոտեցման բացատրությունը հավանաբար կայանում է նրանում, որ նախաձեռնողները բավարար պատկերացում չեն ունեցել կարգավորվող հարցերի վերաբերյալ կամ սահմանված նոր դրույթները ավելի շատ խնդիրներ են առաջացրել կարգավորման համար:

 Իրականության մեջ հարկային դաշտում կան բազմաթիվ հարցեր, որոնք ենթակա են կարգավորման, սակայն դրանց վերաբերյալ օրենդրական փոփոխություններ նախաձեռնելուց առաջ անհրաժեշտ  է նախ հասկանալ ճիշտ պատկերը:

 Որոշ դեպքերում, առկա բացթողումները վերացնելու համար նախաձեռնվում է ոչ թե դրանց պատճառի վերացման ուղղությամբ քայլեր, այլ դրանց հետեւանքները վերացնելու աշխատանքներ, իսկ իրականության մեջ պաճառները ծնող հարցերը մնում են չկարգավորված, իսկ հետեւանքների վերացման ուղղված քայլերը ընդամենը կարճաժամկետ հատվածում են լուծում ոչ էական հարցեր:

 2015 թվականին ՀՀ կառավարությունը հերթական անգամ նախաձեռնեց հարկային դաշտի լայնածավալ փոփոխություններ՝ հարկային օրենսգրքի տեսքով: ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ին կայացած նիստին հավանության արժանացած ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի ընդունման հիմնավորման վերաբերյալ փաստաթղթով ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ նախագծի ընդհանուր մասի շրջանակներում կարգավորվել են ներկայումս չկարգավորված ավելի քան 70 թեմատիկ հարցեր, հատուկ մասի շրջանակներում՝ ավելի քան 130 թեմատիկ հարցեր,  հարկային վարչարարության մասի շրջանակներում՝ 40 թեմատիկ հարցեր: Մի այլ քննարկման առարկա է այդ հարցերի ցանկը, որն որևէ փաստաթղթով ներկայացված չէ հանրությանը: Միգուցե մշակողների կարծիքով այդ հարցրերը կարգավորում են, բայց իրականության մեջ հնարավոր է, որ նոր խնդիրներ են առաջացնում հարկ վճարողների համար: Ստացվում է յուրաքանչյուր տարի հարկային ոլորտում կարգավորվում են բազմաթիվ հարցեր, սակայն այժմ ունենք ավելի քան 240 չկարգավորված հարցեր:

 Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ֆոնին կարծում ենք, որ տեղին է հիշել մի հին անեկդոտ:

 Թչռնաբուծությամբ զբաղվողի հավերից մի քանիսը սատկում են: Անասնաբույժի մոտ է գնում օգնության խնդրանքով: Անասնաբույժն առաջարկում է կերի հետ սխտոր տալ հավերին: Մի քանի օր անց նորից է գալիս անասնաբույժի մոտ՝ նույն հարցով, քանի որ նորից հավերը սատկում են: Անասնաբույժն այս անգամ առաջարկում է այլ տարբերակ: Այդպես, մի տաս անգամ թռչնաբույծը գալիս է անասնաբույժի մոտ ու ամեն անգամ բուժման նոր տարբերակներ է լսում: Վերջին անգամ նա խիստ ընկճված է լինում, ուսերը կախ, անասնաբույժը փորձում է նրան սիրտ տալ, որ չհուսահատվի, քանի որ էլի տարբերակներ կան: Սակայն, թռչնաբույծը հազիվ լսելի ձայնով ասում է. «Բժիշկ ջան, վարիանտներ շատ կան, բայց արդեն էլ հավ չկա:»:

1.     Անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգ

 

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում

Արդեն մեկ ամսից ավել հարկային մարմնի հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային համակարգի (e-invoicing), ինչպես նաև ԵՏՄ-ից ներծուծման և արտահանման հաշվետությունների ներկայացման հետ կապված խնդիրներին դեռ չեն վերացվել:

Նման խափանումները պարբերաբար լինում էին նաև նախկինում: Սակայն նման դեպքում հարկային մարմնի կողմից որևէ տեղեկատվություն չէր ներկայացվում խափանումների վերաբերյալ և հարկ վճարող չհանդիսացողների համար տպավորությունն այնպիսին էր, որ ունենք աշխարհում նմանը չունեցող շատ լավ աշխատող էլեկտրոնային համակարգ: Դեռ ավելին, տարեց տարի ահռելի միջոցներ էին ծախսվում համակարգի բարելավվման համար: Եւ յուրաքանչյուր անգամ հավաստիացվում էր, որ այլևս համակարգն աշխատելու է անխափան:

Թերևս խափանումներն չեն, որ առիթ են հանդիսացել հարցի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու համար, այլ հարկ վճարողների նկատմամբ հարկային մարմնի վերաբերմունքն է: Իսկ վերաբերմունք այնպիսին է, կարծես թե հարկ վճարողներն հարկային մարմնի տնվորները լինեն (նախկինում տնվորների նկատմամբ վերաբերմունքը վատ իմաստով էր օգտագործվում):

2016 թվականի հուլիսի 17-ից հարկային մարմնի հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային համակարգը (e-invoicing) խափանված է, որի պատճառով հարկ վճարողները չեն կարող ստորագրել իրենց ստացված հաշվարկային փաստաթղթերը, դեռ ավելին չեն կարող համակարգից տեսնել, թե մատակարարները ինչ ապրանքներ են մատակարարել, ինչ գնով:

Հարկ վճարողներն առնվազն երկու խնդրի առաջ են կանգնում՝ մեկը վերաբերում է չստորագրված հարկային հաշիվների ԱԱՀ-ի գումարների չհաշվանցման, մյուսը վերաբերում է ձեռքբերված ապրանքների մասով տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված հաշվապահական հաշվառման վարման հետ կապված:

Առաջին խնդրի մասով հարկային մարմինը իր պաշտոնական կայքում տեղադրեց պարզաբանում, որով հայտարարեց, որ խնդրի ամբողջական վերացման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշված խնդրի վերացման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում ստացված հարկային հաշիվների ստորագրման դեպքում հարկ վճարողները այդ հաշիվներում առանձնացված ԱԱՀ գումարները կարող են հաշվանցել 2016թ. 2-րդ եռամսյակի կամ 2016թ. հունիս ամսվա համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներով, եթե բավարարված են հաշվանցման համար օրենքով սահմանված այլ պահանջները: Տես հղումը՝ http://taxservice.am/MD_News.aspx?ntname=MDOfficialNews&nid=2953

Հետաքրքիրն այն էր, որ նշված հայտարարությունը հարկային մարմնի կողմից հրապարակվեց հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետի օրը, այն էլ աշխատանքային օրվա ավարտից 2 ժամ առաջ: Հետևաբար, բազմաթիվ հարկ վճարողներ չէին կարող տեղեկացված լինել հարկային մարմնի մեղքով չստորագրված հարկային հաշիվների մասով ԱԱՀ-ի գումարի հաշվանցման հնարավորության մասին: Այնինչ խնդիրն առաջացել էր առնվազն օրեր առաջ և հայտարարությունը հնարավոր էր տարածել մինչև վերջաժամկետի վերջին օրը:

Խնդիրը չկարգավորվեց նաև մեկ ամիս անց և նույն հաշվանցման խնդրի առաջ հարկ վճարողները կանգնեցին արդեն 2016 թվականի հուլիս ամսվա ԱԱՀ-ի հաշվարկների ներկայացման ժամանակ: Հուլիս ամսվա ԱԱՀ-ի հաշվարկների ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 20 էր: Մինչդեռ, հարկային մարմնի կողմից հարցի վերաբերյալ մինչ օրս որևէ պարզաբանում կամ հայտարարություն չի տարածվել: Այս մոտեցումը ցույց է տալիս թե հարկային մարմինն ինչպես է վերաբերում հարկ վճարողներին՝ տնվորի պես, որպես հարկատուի, հարկ տվողի, մինչդեռ ճիշտ կլիներ գոնե մեկ անգամ  հարկային մարմնի վերաբերմունքը դրսևորվեր իր իսկ կողմից հնչեցրած հայտարարություններին համապատասխան՝ որպես հարկ վճարողի: Ի դեպ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգը բարելավվում է հենց հարկ վճարողների՝ իրենց վճարած հարկերի հաշվին:

Դե այսքանից հետո հարկ վճարողները ինչպես կարող են լուրջ ընդունել հարկային մարմնին, երբ որևէ անգամ չի կարողացել իր հայտարարությունների տերը լինել և ամեն անգամ իր իսկ սահմանած ժամկետներն խախտել է:


1.     Անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգ

 

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում աշխատող կանանց  հղիության և ծննդաբերության նպաստի չափը


Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը հղիության և ծննդաբերության նպաստները չէին հարկվում: 2010 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը, որով ՀՀ կառավարության կողմից առաջարկվել էր 2011 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկով հարկել հղիության և ծննդաբերության նպաստները: Հետևաբար, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ (ի դեմս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության), նշված օրենքի ընդունմամբ 2011 թվականի հունվարի 1-ից հետո հղիության և ծննդաբերության նպաստի չափը նվազեցվեց եկամտահարկի գումարի չափով:

2014 թվականին ՀՀ կառավարության կողմից (ի դեմս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության) մեկ անգամ ևս նախաձեռնվեց նվազեցնել հղիության և ծննդաբերության նպաստի չափը: Շրջանառության մեջ դրված համապատասխան օրենքի նախագծով հղիության և ծննդաբերության նպաստի չափը նախատեսվում էր նվազեցնել մինչև 60 տոկոսով: Հասարակական դժգոհությամբ պայմանավորված նախագծի որոշ դրույթներ վերանայվեցին, սակայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ օրենքի փոփոխությամբ հղիության և ծննդաբերության նպաստ ստացող որոշ խմբերի համար այնուամենայնիվ նպաստի չափը պակասեց:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով ներկայումս ևս նշված նպաստներն հարկվում են եկամտային հարկով: Ընդ որում խնդիրը կայանում է նրանում, որ իրավակիրառական պրակտիկայում նշված նպաստները հարկվում են վճարման հաշվետու ժամանակաշրջանում, չնայած որ նպաստը հաշվարկվում է առնվազն 4 ամսից ավել անաշխատունակության համար: Այլ հավասար պայմաններում, եթե աշխատողը այդ ամիսների համար ստանում է աշխատավարձ, հարկումը կատարվում է դրույքաչափերի կիրառման եռաստիճան սանդղակով՝ յուրաքանչյուր ամսվա համար: Մինչդեռ, նպաստի դեպքում  4 ամսվա համար նախատեսված գումարային մեծությունից հարկումը կատարվում է դրույքաչափերի կիրառման եռաստիճան սանդղակով միայն վճարման ամսվա սանդղակով: Այն դեպքում, երբ գործող օրենսդրությամբ 36 տոկոս եկամտային հարկի դրույքաչափը կիրառվում էր 2 մլն դրամից ավել եկամուտ ստացողների համար, նման կարգով հարկման ազդեցությունը բացակայում էր միջին եկամուտներ ստացող անձանց դեպքում, քանի որ 2 մլն դրամ սանդղակը վերաբերում էր 434 հազ դրամից ավել հաշվարկային աշխատավարձ ստացողներին: Մինչդեռ, Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող սանդղակի փոփոխությունը կարող է էապես նվազեցնել հղիության և ծննդաբերության նպաստի չափը:

Գործող օրենսդրությամբ

1.     400 հազար ամսական հաշվարկային աշխատավարձ ստացողի համար եկամտային հարկը գործող օրենսդրությամբ կազմում է մոտ 102 հազ դրամ, իսկ «մաքուր» գումարը՝ մոտ 298 հազ դրամ,

2.     400 հազար ամսական հաշվարկային աշխատավարձ ստացողի համար հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկային մեծությունը կկազմի 1 մլն 842 հազ, եկամտային հարկը կկազմի 477 հազ դրամ,  իսկ «մաքուր» գումարը՝ մոտ 1 մլն 365 հազ դրամ:

 Նախագծով

400 հազար ամսական հաշվարկային աշխատավարձ ստացողի համար հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկային մեծությունը կկազմի 1 մլն 842 հազ, եկամտային հարկը կկազմի մոտ 552 հազ դրամ,  իսկ «մաքուր» գումարը՝ մոտ 1 մլն 290 հազ դրամ:

Հետևաբար, նախագծով առաջարկվող սանդղակի և դրույքաչափերի կիրառման դեպքում հղիության և  ծննդաբերության նպաստի մեծությունը կնվազի մոտ 75 հազ դրամով:

 

 

Դրույքաչափ

Ամսական հարկվող եկամտի սանդղակ

400 հազ միջին ամսական աշխատավարձի դեպքում նպաստի չափ

Հարկի գումար

«մաքուր» գումար

Գործող օրենքով

24.4, 26, 36 

120 հազ, 2 մլն

1842105

477027

1365078

Նախագծով

23, 28, 33 

120 հազ, 1 մլն

1842105

551895

1290211

Տարբերություն

 

 

 

 

74867

 

Միանգամից հարց է առաջանում, թե ինչի համար է անհրաժեշտ ՀՀ կառավարության ծրագրի գոյությունը, եթե հաստատված և ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ծրագրում հղիության և ծննդաբերության նպաստի չափի կրճատման մասին ոչինչ ասված չէ («2.4.1. Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը» բաժին, էջ 44-48, ՀՀ կառավարության ծրագիր 2014թ, աղբյուր՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայք, տես հղումը՝ http://www.gov.am/files/docs/1321.pdf): Թե ՀՀ կառավարության ծրագրի կազմումը ինքնանպատակ է, հետո ով ինչ ուզի, կանի:

1.     Անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգ

 


JPAGE_CURRENT_OF_TOTAL

Հարցում

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...

Տարածել