Նորություններ

ԵՏՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

  1. Պայմանագիր մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին
  2. Արձանագրություն մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի մասին
  3. Համաձայնագիր ապրանքների ծագման երկիրը որոշելու միասնական կանոնների մասին
  4. Համաձայնագիր մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին
  5. Համաձայնագիր զարգացող եւ առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների մասին
  6. Համաձայնագիր մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին
  7. Համաձայնագիր «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների եւ բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին
  8. Համաձայնագիր մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջեւ փոխադարձ վարչական օգնության մասին
  9. Համաձայնագիր մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների եւ մյուս պետական մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակմանը ներկայացվող պահանջների մասին
  10. Համաձայնագիր մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկություններ փոխանակելու եւ ներկայացնելու վերաբերյալ
  11. Համաձայնագիր մաքսատուրքերի վճարման ժամկետների փոփոխման հիմքերի, պայմանների եւ կարգի մասին
  12. Համաձայնագիր մաքսային միության մաքսային տարածքով երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային տարանցման առանձնահատկությունների մասին
  13. Համաձայնագիր մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձեւերի կիրառումից ազատելու մասին
  14. Համաձայնագիր մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների եւ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ
  15. Համաձայնագիր ազատ պահեստների եւ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին
  16. Համաձայնագիր միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների մասով մաքսային գործառնությունների առանձնահատկությունների մասին
  17. Համաձայնագիր մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին
  18. Համաձայնագիր ուղեւորների փոխադրում իրականացնող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ բեռներ եւ (կամ) ուղեբեռ փոխադրող կցորդները, կիսակցորդները, կոնտեյներները եւ երկաթուղային շարժակազմը մաքսային միության մաքսային տարածքում ներքին փոխադրումներում օգտագործելու առանձնահատկությունների մասին
  19. Համաձայնագիր մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջեւ քրեական գործերով եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնության եւ փոխգործակցության մասին
  20. Համաձայնագիր Եւրասիական տնտեսական համայնքի շրջանակներում մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցերով մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին
  21. Համաձայնագիր մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական եւ հսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու մասին
  22. Համաձայնագիր մաքսային միության անդամ պետությունների մաքսային միության անդամ չհանդիսացող՝ անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հետ փոխադարձ առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասին
  23. Համաձայնագիր մաքսային միության մաքսային տարածքով թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի եւ դրանց պրեկուրսորների տեղափոխման կարգի մասին
  24. Պայմանագիր մաքսային միության եւ մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական եւ վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին
  25. Պայմանագիր մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգի մասին
  26. Պայմանագիր բազմակողմ առեւտրային համակարգի շրջանակներում մաքսային միության գործունեության մասին
  27. Պայմանագիր մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին
  28. Պայմանագիր մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին
  29. Պայմանագիր Եւրասիական տնտեսական միության մասին
  30. Պայմանագիր ՀՀ՝ «Եւրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին



 

ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

Նախագծով նախատեսված լուծումների դրական կողմերը

1.Նախագծի դրական կողմերից է շրջանառության հարկ վճարող համարվելու համար շեմի վերանայումը: Ըստ էության, կառավարությունը շեմի բարձրացմամբ փորձ է անում վերացնել այն խոչընդոտները, որոնք պատճառ են հանդիսանում հարկ վճարողների կողմից իրացման իրական ծավալների թերհայտարարագրմանը:

2.Փաստաթղթավորման պարտադիր պահանջը փոխարինվում է փաստաթղթավորման խթանման գործիքով,

3.Նվազեցվում է կոռուպցիոն հնարավոր ռիսկերը՝ հարկային մարմնի կողմից փաստաթղթավորման ստուգման հսկողական գործիքը վերանայելով:

Նախագծով նախատեսված լուծումների բացասական կողմերը

1.Առևտրական գործունեությունից ստացված եկամուտների մասով շրջանառության հարկի 5 տոկոս դրույքաչափի սահմանումը մեծացնում է հարկային բեռը բոլոր այն դեպքերում, երբ որոշ ապրանքների դեպքում, նույնիսկ ցանկության դեպքում, հնարավոր չէ ապահովվել գոնե ձեռբերումների 50 տոկոս փաստաթղթավորում,

2.Բեռի բարձրացում է ենթադրում նաև իրացման 1.5 տոկոս մեծությամբ հարկի նվազագույն չափի սահմանումը առևտրական գործունեությունից ստացված եկամուտների մասով,

3.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ հարկ վճարողների մոտ ներքին ձեռքբերումների, ներմուծումների և իրացումների հաշվետու ժամանակաշրջանը կարող են չհամընկնել, նախագծով հնարավորություն չի ընձեռնվում այդ դեպքում փաստաթղթավորված մասի համար նվազեցնել հարկի գումարը և հարկ վճարողի համար հարկային բեռը մեծանում է,

4.Հաշվի առնելով այն, որ շեմի բարձրացումը վերաբերում է հավասարապես գործունեության բոլոր ոլորտների համար, ծառայությունների մասով շեմի բարձրացումը կարող է այդ ոլորտի մասով պետական եկամուտների էական նվազման պատճառ հանդիսանալ:

5.Կանխատեսելի գործարար միջավայր ունենալու տեսանկյունից առանձնակի կարևոր է հարկ վճարողների գործունեության պայմաններն այս կամ այն կերպ փոփոխող և հատկապես հարկ վճարողների համար նոր պարտականություններ սահմանող պայմանները վատթարացնող կամ այս կամ այն կերպ գործարար իրավիճակ փոփոխող օրենսդրական փոփոխությունները կիրառելի լինեն առնվազն օրացուցային տարվա սկզբից: Մինչդեռ նախատեսվում է օրենքի կիրառությունը սկսել 2015 թվականի հուլիսի 1-ից:

 

ԵՏՄ-ին անդամակցության հետ կապված՝ գանձապետարանում բացված՝ գանձապետական նոր հաշվեհամարների ցանկ

N

Հաշիվ

Հաշվեհամարի անվանումը

1

900005000345

ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների համար ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ԱԱՀ (կազմակերպություններ)

2

900005000352

ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների համար ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ԱԱՀ (ֆիզիկական անձ)

3

900005000360

ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ ներմուծվող այլ ակցիզային ապրանքների համար

4

900005000378

ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ ներմուծվող գարեջրի համար

5

900005000386

ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ ներմուծվող բենզինի համար

6

900005000394

ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ ներմուծվող դիզվառելիքի համար

7

900005000402

ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ ներմուծվող ծխախոտի արդյունաբերական փոխարինիչների համար

8

900005000410

ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ ներմուծվող հում նավթի և նավթամթերքների համար

9

900005000428

ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ ներմուծվող նավթային գազերի և գազանման այլ ածխաջրածինների (բացառությամբ բնական գազի) համար

10

900005000436

ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ ներմուծվող փրփրուն գինիների, գինենյութի համար

11

900005000444

ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ ներմուծվող վերմուտի և խաղողի այլ գինիների համար, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրատներ

12

900005000451

ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ ներմուծվող խմորման ենթարկվող այլ ըմպելիքների (խնձորի սիդր,պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) համար

13

900005000469

ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ ներմուծվող էթիլային սպիրտի համար

14

900005000477

ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ ներմուծվող սպիրտային խմիչքների համար

15

900005000485

ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ ներմուծվող խաղողի գինու թորումից ստացված թրմերի,կոնյակի համար

16

900005000493

ՀՀ հարկային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկ ներմուծվող լիկյորների,մրգօղիների համար

17

900005000501

ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա այլ ակցիզային ապրանքներ

18

900005000519

ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա խաղողի և այլ գինիներ

19

900005000527

ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա փրփրուն գինիներ, գինենյութ

20

900005000535

ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրատներ

21

900005000543

ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա խմորման ենթարկվող այլ ըմպելիքներ (խնձորի սիդր,պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)

22

900005000550

ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտ

23

900005000568

ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա սպիրտային խմիչքներ

24

900005000576

ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա խաղողի գինու թորումից ստացված թրմեր,կոնյակ

25

900005000584

ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա օղի

26

900005000592

ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա լիկյորներ,մրգօղիներ

27

900005000600

ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա շամպայն


 


JPAGE_CURRENT_OF_TOTAL

Հարցում

Տարածել

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...