Նորություններ / Պիջակի պատվիրատուն և դերձակը կամ հարկ վճարողը և հարկային վարչարարությունը

Պիջակի պատվիրատուն և դերձակը կամ հարկ վճարողը և հարկային վարչարարությունը

Պիջակ պատվիրած հաճախորդը, հագնելով արդեն իսկ կարված պիջակը, նկատում է, որ մի թևը կարճ է մյուսից:

Հաճախորդ. «Դերձակ ջան, ախր մի թևը կարճ է մյուսից»:

Դերձակ. «Եթե թևդ մի քիչ վերև բարձրացնես, կարճությունը չի երևա»:

Հաճախորդ. «Դերձակ ջան, ախր պիջակի ներքևի մասն (բորտերը) էլ է անհավասար»,

Դերձակ. «Եթե աջ ուսդ մի քիչ վերև բարձրացնես, կհավասարվեն»:

Պիջակը հագած, թևն ու ուսը վերև քաշած պատվիրատուն, դուրս է գալիս տուն գնալու: Փողոցում մարդիկ տեսնում են և ասում, որ կարգին դերձակ է, որ այս ռախիտ մարդու վրա այսպես լավ պիջակ է կարել, առանց հասկանալու, որ իրականում դերձակն է, ըստ էության, ռախիտ մարդու տպա­վորություն ստեղծել:

Վերջին տարիներին հարկային վարչարարության բարելավման նպատակով իրականացվող քայլերը ոչ թե հարմարեցվում են գործարար միջավայրին, այլ հարկային մարմնի վարչարարական մեխանիզմները հեշտացվելով, հարկ վճարողի համար լրացուցիչ գործառույթներ և դժվարություններ են ստեղծում՝ հարկ վճարողների գործառույթները հարմարեցնելով վարչարարական գործառույթներին: Օրինակները բազմաթիվ են, իսկ դրանց արդյունավետությունը կամ բացակայում է կամ չնչին է:

Հերթական նման վարչարարական փոփոխության ակնդիրը դարձանք: Պարզվում է, որ որոշ հարկային տեսչություններում չեն տրամադրում թղթային հարկային հաշիվներ՝ պարզ է, առանց դրա իրավական հիմքերը ունենալով: Թղթային հարկային հաշիվների անհրաժեշտությունը հարկ վճարողների համար պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այլ թվում էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման սահմանափակ հնարավությունների հետ կապված:

Կարծում ենք, որ ցանկացած գործողություն պետք է արվի ոչ միակողմանի փաստարկները հիմք ընդունելով, այլ կարելի է գոնե որոշ դեպքերում, հարցնել հարկ վճարողին: Այլապես, ստացվում է դերձակի պատմությունը, երբ վատ կարված պիջակի պատճառով, մարդիկ պետք է ծռմռվեն:

 

Հարցում

Տարածել

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...