News
Email Print PDF
There are no translations available.

ՀՀ կառավարության Հարկային Նոր ՓԱԹԵԹը

ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել հարկային նոր փաթեթ, որով նախատեսված է փոփոխություններ կատարել հարկային և մաքսային ոլորտներին վերաբերող և այլ օրենքներում

  1. «Հարկերի մասին» ՀՀ օրենքում,

  2. «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում,
  3. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում,

  4. ՀՀ մաքսային օրենսգրքում,

  5. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում,

  6. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում,
  7. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում,

  8. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում,
  9. «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենք,

  10. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում,

  11. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում,
  12. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում,

  13. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում,

  14. «Պետական տուրքի  մասին» ՀՀ օրենքում,

  15. «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում,
  16. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում,

  17. «Հանրային ծառայությունների կարգավորման պսրտսդիր վճարների մասին» ՀՀ օրենքում,

Հարկային նոր փաթեթի վերաբերյալ Ձեր կարծիքները խնդրում ենք հայտնել կազմակերպության էլեկտրոնային հասցեով՝ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ կետի (մինչև 01.01.2012թ. գործող խմբագրությամբ) համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ, իսկ յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը, լիազորված մարմին է ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

01.01.2012 թ-ից ուժի մեջ մտած «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (29.11.2011թ. ՀՕ-303-Ն) 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով` Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում կատարված փոփոխության համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվամայիսի 1-ից ոչ ուշ, իսկ յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդողապրիլի 15-ը, հարկային մարմին է ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Հաշվի առնելով, որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (29.11.2011թ. ՀՕ-303-Ն) ուժի մեջ է մտել 01.01.2012թ-ից, ապա անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե փոխանցելու (վճարում կատարելու), ինչպես նաև յուրաքանչյուր տարվա արդյունքներով` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի հարկային մարմին ներկայացման (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ ըստ պատկանելության հանձնման) փոփոխված ժամկետները վերաբերում են 2012թ. տարեկան արդյունքներով անհատ ձեռնարկատիրոջ (ձեռներեցի) կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացմանը և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե վճարմանը:

2011թ. տարեկան անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե փոխանցում (վճարում) է մինչև 01.03.2012 թ., իսկ նույն տարվա տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ ըստ պատկանելության հանձնում)` մինչև 01.03.2012թ.:

 

Poll

News

There are no translations available.Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում ...
Read More 347058 0

There are no translations available. էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ ...
Read More 361995 0

There are no translations available. Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ ...
Read More 355445 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ...
Read More 353573 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի ...
Read More 355257 0

Share