News
Email Print PDF
There are no translations available.

Հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացված անարդյունավետ փոփոխություններ

Յուրաքանչյուր տարի հարկային մարմնի կողմից պետական բյուջեի եկամուտների հավաքագրման գործընթացով պայմանավորված ներկայացվում են օրենսդրական փոփոխութ­յունների առաջարկներ՝ վարչարարության կատարելագործման նպատակով և յուրաքանչյուր դեպքում հիմնավորվում է, որ այդ փոփոխությունները նպատակ ունեն ավելացնել պետական բյուջեի եկամուտները: Սակայն փոփոխություններից մեկ կամ երկու տարի անց չի ներկայացվում դրանց արդյունքի գնահատականը՝ կոնկրետ թվային տարբերակներով: Որոշ դեպքերում, մի քանի հարկ վճարողների վարքագծերի հիման վրա կատարվում են օրենսդրական փոփոխություններ, որի արդյունքում փոփոխությունները հավասարապես վերաբերում են բոլորին, լրացուցիչ դժվարություններ առաջացնում հարկ վճարողների համար: Իսկ այն հարկատուները, որոնց վարքագծով պայամավորված իրականացվել են օրենսդրական փոփոխությունները, ըստ էության, հարկերից խուսափելու այլ հնարավորություններ են գտնում:

 

  1. Հարկային մարմնի ներկայացուցիչ

Ներդրման սկիզբը

Հարկային մարմնի ներկայացուցիչի ինստիտուտը ներդրվեց 2010 թվականի հունվարի 1-ից:

Ներդրման հիմնավորումը

Հարկային մարմնի ներկայացուցիչի ինստիտուտի ներդրումը հիմնավորվում էր հարկ վճարողների մոտ ընթացիկ հարկային հսկողություն իրականացնելու նպա­տա­կով հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությամբ, որի շնոր­հիվ հարկային մարմնիններին հնարավորություն է ընձեռվելու առավել արդյունավետ հարկա­յին վարչա­րարություն եւ հսկողություն իրականացնել հարկման առումով բարձր ռիսկային ոլորտների և խոշոր հարկ վճարողների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված նշված օրինագծին կից տեղեկանքի «Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը» բաժնում ներկայացվում էր, որ (մեջ­բեր­վում է) «ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում էապես կբարձրանա հար­կա­յին վարաչարարության եւ հսկողական աշխատանքների արդյունավետության մակարդակը, ինչն իր հերթին կնպաստի հարկ վճարողի իրացման ծավալների, հարկվող օբյեկտների եւ հարկային պարտավորությունների իրական ծավալների ճիշտ եւ ժամանակին հայտարարագրմանը, ինչպես նաև հստակեցվելու է փաստաթղթերով չհիմնավորված (միակողմանի գնման ակտերով ձեւակերպ­ված) փաստացի կատարված ծախսերի մասով իրատեսական հարկային պարտա­վորութ­յունների հաշվարկման գործընթացը» (աղբյուր` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք):

Կիրառության ավարտը

Շրջանառության մեջ դրված նախագծերով առաջարկվում է 2013 թվականի հունվարի 1-ից վերացնել նշված ինստիտուտը:

  1. «Ակցիզային պահեստ»

Ներդրման սկիզբը

«Ակցիզային պահեստ» ռեժիմը ներդրվեց 2010 թվականի հունվարի 1-ից:

Ներդրման հիմնավորումը

«Ակցիզային պահեստ» ռեժիմի ներդրումը հիմնավորվում է ՀՀ-ում արտադրվող եւ ՀՀ ներմուծվող ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի մասով հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողության ուժեղացման անհրաժեշտությամբ: Հարկային վարչաչարության տեսանկյունից ավելի նպատակահարմար է հսկողությունը իրականացնել արտադրողների եւ ներմուծողների մոտ, քան վերահսկել սպառողական շուկան:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված նշված օրինագծին կից տեղեկանքի «Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը» բաժնում ներկայացվում էր, որ (մեջ­բեր­վում է) «ակնկալվում է ՀՀ տարածքում ալկոհոլային խմիչքներ եւ ծխախոտ արտադրող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետություն նշված ապրանքներ ներմուծող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողության հավասար պայմանների ապահովում: Ակնկալվում է, որ «ակցիզային պահեստ» ռեժիմի կիրառումը հնարավորին կդարձնի իրականացնել օպերատիվ հսկողություն: Կբարձրանա  ակցիզային հարկի հաշվանցումներ կատարելու համար հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթերի կեղծումից պաշտպանվածության աստիճանը:»

(աղբյուր` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք, ):

Կիրառության ավարտը

Շրջանառության մեջ դրված նախագծերով առաջարկվում է 2013 թվականի հունվարի 1-ից վերացնել նշված ռեժիմը:

  1. Ներմուծվող օղու համար քվոտաների սահմանում

Ներդրման սկիզբը

Ներմուծվող օղու քվոտավորման կարգը ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից:

Ներդրման հիմնավորումը

Ներդրման հիմնավորումները չեն ներկայացվում «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հիմնավորումների բացակայության պատճառով:

Կիրառության ավարտը

Քվոտավորման կարգը չի գործում 2012 թվականի հունվարի 1-ից:

  1. Ներմուծողների կողմից առանց հարկային հաշիվների իրացումներ կատարելու դեպքում ԱԱՀ հարկ­վող շրջանա­ռու­­թյունը 20 տոկոսով ավելաց­նելու համակարգի ներդրում

Ներդրման սկիզբը

Ներմուծողների կողմից առանց հարկային հաշիվների իրացումներ կատարելու դեպքում ԱԱՀ-ով հարկ­վող շրջանա­ռու­­թյունը 20 տոկոսով ավելաց­նելու համակարգը ներդրվեց 2012 թվականի հունվարի 1-ից:

Ներդրման հիմնավորումը

ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը 20 տոկոսով ավելաց­նելու մոտեցումը հիմնավորվում է նրանով, որ այդ պահին գործող օրենքը հնարավորություն չի ընձեռել վերահաշվարկելու հարկվող շրջանառությունները այն դեպքում, երբ ապրանքների որոշ մասը վաճառողներն իրացնում են ոչ հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթերով, ինչը հարկումից խուսափելու որոշակի ռիսկեր է պարունակում:

Կիրառության ավարտը

Շրջանառության մեջ դրված նախագծերով առաջարկվում է 2013 թվականի հունվարի 1-ից վերացնել նշված համակարգը:

 

Poll

News

There are no translations available.Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում ...
Read More 346793 0

There are no translations available. էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ ...
Read More 361799 0

There are no translations available. Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ ...
Read More 355245 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ...
Read More 353310 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի ...
Read More 354980 0

Share