News
Email Print PDF
There are no translations available.

Հերթական անգամ նոր խնդիրներ է առաջանում հարկ վճարողների համար կամ «ցանկանում էին ավելի լավ, բայց ստացվեց ինչպես միշտ»

 «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված է, որ նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված եկամտային հարկի ամփոփ հաշվարկը առաջին անգամ ներկայացնելը, հարկային գործակալները պարտավոր են մինչև նշյալ հաշվարկն առաջին անգամ ներկայացնելու պահը իրենց մոտ գրանցված վարձու աշխատողների համար հարկային մարմին ներկայացնել նշված օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված գրանցման հայտերը:

Հարկային մարմնի կողմից գրանցման հայտի էլեկտրոնային ձևը արդեն իսկ տեղակայված է էլեկտրոնային հաշվետվության համակարգում:

Արդեն մի քանի օր է հարկ վճարողներն ահազանգում են, որ ցանկանում են կատարել օրենքի պահանջը և լրացնել նշված գրանցման հայտերը, սակայն թերևս տեխնիկական խնդիրներով պայմանավորված համակարգը չի աշխատում և հնարավոր չի լինում լրացնել գրանցման հայտերը:

Չնայած որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 2013 թվականի հունվարի 1-ից, նշված օրենքն ընդունվել է դեռևս 2010 թվականին: Այսինքն ավելի քան 2 տարի ժամանակ էր հատկացված համապատասխան մարմիններին ապահովելու համար օրենքի պատշաճ կիրառությունը:

Ստացվում է, որ ավելի հեշտ է օրենք ընդունելը, քան երկու տարվա ընթացքում ապահովել օրենքով սահմանված պահանջների կատարումը պետական մարմինների կողմից:

 

 

Poll

News

There are no translations available.Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում ...
Read More 346870 0

There are no translations available. էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ ...
Read More 361862 0

There are no translations available. Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ ...
Read More 355309 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ...
Read More 353387 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի ...
Read More 355051 0

Share