News
Email Print PDF
There are no translations available.

Ոչ պաշտոնական հրապարակում

ՆԱԽԱԳԻԾ    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«____» _________2013 թվականի N           –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 753 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ» ենթակետով.

«ժբ) վառելիքի (բենզին, դիզելային վառելիք, հեղուկ և բնական գազ) ծախսեր են համարվում ավտոտրանսպորտային միջոցների, հատուկ տեխնիկայի շահագործման համար վառելիքի կատարված ծախսերը:»,

2) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ» ենթակետով.

«ժդ) Հաշվետու տարվա ընթացքում շահագործվող յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի, հատուկ տեխնիկայի շահագործման համար ձեռք բերված վառելիքի (բենզին, դիզելային վառելիք) հաշվետու տարվա ծախսերը նվազեցվում են հետևյալ չափով`

ժդ1) թեթև մարդատար ավտոմեքենայի համար`

Ծ = Ն x Վ x 0.5

որտեղ`

Ծ`   նվազեցման ենթակա ծախսի չափն է` արտահայտված համապատասխան վառելիքի չափման միավորով.

Ն` տվյալ մոդելի (մակնիշի) թեթև մարդատար ավտոմեքենայի տեխնիկական պարամետրերը բնութագրող փաստաթղթով ամրագրված բազային չափն է հաշվարկված մեկ կիլոմետր վազքի համար` արտահայտված համապատասխան վառելիքի չափման միավորով: Տեխնիկական պարամետրերը բնութագրող փաստաթղթում բազային չափի վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում հիմք են ընդունվում «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի միջոցով ստացված` գործարանային ցուցանիշները.

Վ` թեթև մարդատար ավտոմեքենայի օգտագործման փաստացի վազքն է արտահայտված կիլոմետրերով, որի հաշվառումը վարվում է սույն որոշման հավելվածով սահմանված ձևով քարտով.

ժդ2) ավտոբուսի, միկրոավտոբուսի, բեռնատար ավտոմեքենայի, հատուկ մասնագիտացված ավտոմեքենայի համար`

Ծ = Ն x Վ x Գ

որտեղ`

Ծ`  նվազեցման ենթակա ծախսի չափն է` արտահայտված համապատասխան վառելիքի չափման միավորով.

Ն` տվյալ մոդելի (մակնիշի) ավտոբուսի, միկրոավտոբուսի, բեռնատար ավտոմեքենայի, հատուկ մասնագիտացված ավտոմեքենայի տեխնիկական պարամետրերը բնութագրող փաստաթղթով ամրագրված վառելիքի բազային չափն է հաշվարկված մեկ կիլոմետր վազքի համար` արտահայտված համապատասխան վառելիքի չափման միավորով: Տեխնիկական պարամետրերը բնութագրող փաստաթղթում վառելիքի բազային չափի վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում հիմք են ընդունվում «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի միջոցով ստացված` գործարանային ցուցանիշները.

Վ` տվյալ ավտոբուսի, միկրոավտոբուսի, բեռնատար ավտոմեքենայի, հատուկ մասնագիտացված ավտոմեքենայի օգտագործման փաստացի վազքն է արտահայտված կիլոմետրերով, որի հաշվառումը վարվում է սույն որոշման հավելվածով սահմանված ձևով քարտով.

Գ` գործակից, որը ավտոբուսի, բեռնատար և մասնագիտացված ավտոմեքենայի համար սահմանվում է 1,0, միկրոավտոբուսի համար` 0,8, բեռնատար ավտոմեքենան նպատակային նշանակությունից տարբերվող այլ նպատակով շահագործելու դեպքում` 0,5:

Բեռնատար ավտոմեքենայի նպատակային նշանակությունից տարբերվող այլ նպատակով շահագործում է համարվում բեռների տեղափոխումից բացի որևէ այն նպատակով շահագործումը:  

ժդ3) հատուկ (գյուղատնտեսության, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման, շինարարության, փոխադրումների և պահեստային տնտեսության, ինչպես նաև կացության և հանրային սննդի կազմակերպման ճյուղերում շահագործվող և ավտոտրանսպորտային միջոց չհանդիսացող) տեխնիկայի համար`

 

Ծ = Ն x ՀԹ x ԺԹ x ՕԹ x 0,6

որտեղ`

Ծ` նվազեցման ենթակա ծախսի չափն է` արտահայտված վառելիքի համապատասխան չափման միավորով.

Ն` տվյալ մոդելի հատուկ տեխնիկայի տեխնիկական պարամետրերը բնութագրող փաստաթղթով ամրագրված բազային չափն է մեկ ժամվա ընթացքում` արտահայտված վառելիքի համապատասխան չափման միավորով: Տեխնիկական պարամետրերը բնութագրող փաստաթղթում բազային չափի վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում հիմք են ընդունվում «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի միջոցով ստացված` գործարանային ցուցանիշները.

ՀԹ` մեկ օրվա ընթացքում հատուկ տեխնիկայի շահագործման հերթափոխների թիվը.

ԺԹ` հատուկ տեխնիկայի շահագործման մեկ հերթափոխի ընդհանուր ժամանակը (անկախ հատուկ տեխնիկայի փաստացի շահագործման ժամանակից)` արտահայտված ժամերով.

ՕԹ` հաշվետու տարվա ընթացքում հատուկ տեխնիկայի շահագործման օրերի թիվը.

ժդ4) Սույն ենթակետով նախատեսված` նվազեցման ենթակա ծախսի չափի հաշվարկման իմաստով վազքատարածությունը մղոններով արտահայտված լինելու դեպքում վերահաշվարկվում է կիլոմետրերով` մեկ մղոնի նկատմամբ 1,61 գործակցի կիրառմամբ:

Սույն ենթակետի իմաստով փաստացի վազքի հաշվարկման համար հիմք են ընդունվում սույն որոշման հավելվածով սահմանված ձևով կազմված վազքի հաշվառման քարտերի տվյալները (հաշվետու տարվա վերջում վազքի ցուցմունքի և տարվա սկզբի (տարվա ընթացքում ձեռքբերելու դեպքում` ձեռք բերելու օրվա) վազքի ցուցմունքի տարբերությունը): Փաստացի վազքի հաշվառման նպատակով այլ փաստաթղթեր (այդ թվում` ուղեգրեր, երթուղային թերթիկներ) լրացնելը սույն ենթակետի պահանջների բավարարման համար պարտադիր չէ:

Վազքի հաշվառման քարտերը վարվում են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում: Մինչև համակարգում էլեկտրոնային եղանակով քարտերի վարման հնարավորության ստեղծումը վազքի հաշվառման քարտերը վարվում են թղթային ձևով:

 

ժդ5) Հեղուկ կամ բնական գազ օգտագործած ավտոտրանսպորտային միջոցների, հատուկ տեխնիկայի շահագործման համար ձեռք բերված հեղուկ կամ բնական գազի ծախսերը նվազեցվում են հետևյալ չափով`

Ծ = ՁՓ x Գ

որտեղ`

Ծ`   նվազեցման ենթակա ծախսի չափն է (դրամական արտահայտությամբ).

ՁՓ` ձեռք բերման` ծախսերը հիմնավորող փաստաթղթերում արտացոլված հեղուկ կամ բնական գազի ծախսի մեծությունն է (դրամական արտահայտությամբ).

Գ` գործակից, որը թեթև մարդատար ավտոմեքենայի համար 0,5, ավտոբուսի, բեռնատար և մասնագիտացված ավտոմեքենայի համար 1,0, միկրոավտոբուսի համար` 0,8, բեռնատար ավտոմեքենան նպատակային նշանակությունից տարբերվող այլ նպատակով շահագործելու դեպքում` 0,5 գործակիցները:

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Ավտոտրանսպորտային միջոցների, հատուկ տեխնիկայի շահագործման համար ձեռք բերված վառելիքի (բենզին, դիզելային վառելիք, հեղուկ և բնական գազ) ծախսերի առավելագույն թույլատրելի չափերը տարածվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կատարված փաստացի ծախսերի վրա:

Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված հաշվառման քարտերը 2013 թվականի ընթացքում վարվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:


Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

2013 թվականի ………………….-ի N……….- Ն որոշման

«Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

1998 թվականի նոյեմբերի 27-ի N753 որոշման

Ձև

 

ՔԱՐՏ

ԹԵԹև ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ, ԱՎՏՈԲՈՒՍԻ, ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԻ, ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ, ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ………………….. Թ. ՎԱԶՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Հարկ վճարող ­_________________

ՀՎՀՀ _________________

 

Տեսակը (թեթև մարդատար ավտոմեքենա, ավտոբուս, միկրոավտոբուս, բեռնատար ավտոմեքենա, հատուկ մասնագիտացված ավտոմեքենա)

 

Մակնիշը

Մոդելը

Պետական համարանիշը

Վազքի ցուցմունքը`

հաշվետու տարվա սկզբին (հաշվետու տարվա ընթացքում շահագործման առաջին օրվա դրությամբ)

կիլոմետրերով կամ մղոններով

Վազքի ցուցմունքը`

հաշվետու տարվա վերջին (հաշվետու տարվա ընթացքում շահագործման վերջին օրվա դրությամբ) կիլոմետրերով կամ մղոններով

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քարտի վարման սկիզբ __________________________

                                           (ամսաթիվ, ամիս, տարեթիվ)

Պաշտոնատար անձ (անձինք) ______________________________________________

                                             _______________________________________________

                                              ______________________________________________

                                                               (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)»:

 

Poll

News

There are no translations available.Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում ...
Read More 346951 0

There are no translations available. էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ ...
Read More 361940 0

There are no translations available. Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ ...
Read More 355397 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ...
Read More 353484 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի ...
Read More 355149 0

Share