News
Email Print PDF
There are no translations available.

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 753 որոշման մեջ լրացումներ կա­տա­րելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ


Նախագծի ընդունման հիմնավորումը

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 2012 թվականի տարեվերջին կատարված փոփոխութ­յունը նպատակ ուներ սահմանափակել ձեռքբերված վառելիքի (բենզին, դիզելային վառելիք, հեղուկ և բնական գազ) գծով ծախսերի չհիմնավորված նվազեցման հնարա­վորությունները և կանխել այդ գծով ավել ծախսերի հայտարարագրման չարաշա­հումները:

Նախագծի դրույթները

Նախագծով, ըստ էության, սահմանափակվում է շահութահարկ վճարողների կողմից փաս­տացի կատարված և փաստաթղթերով հիմնավորված վառելիքի գծով կատարված ծախսերը: Նախագծով նախատեսվում է, որ թույլատրվում է նվազեցնել վառելիք օգտա­գործող միջոցների տեխնիկական ցուցանիշներով հաշվարկված վառելիքի ծախսերի՝

-         50 տոկոսով՝ թեթև մարդատար ավտոմեքենայի համար,

-         100 տոկոսով՝ ավտոբուսի, բեռնատար և մասնագիտացված ավտոմեքենայի համար,

-         80 տոկոսով՝ միկրոավտոբուսի համար,

-         50 տոկոսով՝ բեռնատար ավտոմեքենան նպատակային նշանակությունից տարբերվող այլ նպատակով շահագործելու դեպքում:

Նախագծի իրավական հակասությունները

1. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած դրույթով կառավարությանը վերապահված է հարկման նպատակով սահ­մա­նել վառելիքի չափերի որոշման կարգ: Մինչդեռ, նախագծով առաջարկվող գործակից­ները ինքնին նշանա­կում են, որ որոշմամբ, ըստ էության, սահմանվում են չափեր:

2. Նախագծով նախատեսված է շահութահարկ վճարողների կողմից հարկման նպատա­կով տրանսպորտային միջոցների վազքի հաշվառման քարտերի վարման պարտա­կանություն (այդ թվում` հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում): Միաժամանակ, նախագծով նախատեսված հավելվածով նախատեսվում է սահմանել քարտի վարման ձև:

3. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով: Պարտականությունների կատար­ման կարգը, պայմանները և ծավալը որոշում են օրենքով, իսկ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով:

Հետևաբար, հաշվի առնելով, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված դրույթով նախատեսված չէ ՀՀ կառավարությանը լիազորել հարկվող նպատակով սահմանել ձեռք բերված վառելիքի (բենզին, դիզելային վառելիք, հեղուկ և բնական գազ) համար չափերի սահմանման, ինչպես նաև շահութահարկ վճարողների համար տրանսպորտային միջոցների և հատուկ տեխնիկայի շահագործման քարտերի վարման պարտակա­նություններ, ներկայացված նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին:

Վառելիքի գծով ծախսերի վրա ազդող գործոնները

Որպես կանոն, վառելիքով շահագործվող տրանսպորային և հատուկ նշանակության միջոց­ները,երկարատև շահագործման ընթացքում, մաշվածությամբ պայմանավորված, վառելիքի ծախսի մասով շեղվում են նշված միջոցների գործարանային տեխնիկական ցուցանիշ­ներից: Հետևաբար, նշված միջոցների շահագործման համար վառելիքի ծախսի փաստացի ցուցանիշները կարող են էականորեն տարբերվել գործարանային անձնագրային տեխնիկական ցուցանիշներից:

Բացի մաշվածությամբ պայմանավորված՝ վառելիքի փաստացի ծախսի գերազանցումը տեխնիկական ցուցանիշներից, գոյություն ունեն մի շարք այլ գործոններ, որոնք նույնպես էականորեն ազդում են վառելիքի փաստացի ծախսի մեծության վրա: Տեխնիական ցուցա­նիշներից վառելիքի ծախսը կարող է պայմանավորված լինել մասնավորեպես հետևյալ գործոններով՝

-         եղանակային պայմաններ,

-         տարածքի ռելիեֆ,

-         ճանապարհների որակ,

-         ճանապարհների թողունակության աստիճան,

-         տրանսպորտային միջոցի բեռնվածության աստիճան,

-         վառելիքի որակից,

-         վառելիքի պակաս լիցքավորում,

-         և այլն:

Վերը նշված որոշ գործոններ կարող են տեխնիկական ցուցանիշների համեմատությսմբ վսռելիքի ծախսն ավելացնել 10-20 տոկոսով (բեռնվածության աստիճանը, ճանապարհների ռելիեֆը և այլն): Ըստ որոշ գնահատականների հանրապետությունում գործածվող վառելիքի որակի պայմաններում վառելիքի փաստացի ծախսն տեխնիկակական տվյալներից կարող է շեղվել մինչև 25 տոկոս: Առնվազն մի քանի գործոն կարող է միաժամանակ առկա լինել, մասնա­վորապես վառելիքի որակ, պակաս լիցքավորում, տարածքի ռելիեֆ, ճանապարհի որակ: Նշված գործոնները օբյեկտիվ և սուբյեկտից են, իսկ սուբյեկտից գործոնների մի մասը կոնկրետ շահութահարկ վճարողի վարքագծով չեն կարող փոփոխվել:

Նոր հարկատեսակ

Առանց հաշվի առնելու վառելիքի ծախսի վրա ազդող գործոները, միայն տեխնիկական ցուցանիշները հիմք ընդունելով, այն էլ որոշ դեպքերում տեխնիկական ցուցանիշների միայն 50 տոկոսի չափով նվազեցման հնարավորության սահմանումը, անուղղակիորեն նշա­նակում է, որ պետությունը սահմանում է նոր հարկատեսակ 20 տոկոս դրույքաչափով՝ վառելիքի ծախսի շրջանառության համար հարկ, որի բազան հանդիսանում է այդ միջոց­ների տեխնիկական ցուցանիշ­ների և փաստացի կատարված ծախսերի տարբերության չափով (առնվազն 50 տոկոս՝ թեթև մարդատար ավտոմեքենայի համար, առնվազն 20 տոկոս՝ միկրոավ­տոբուս­ների համար, առնվազն 50 տոկոս՝ բեռնատար ավտոմեքենան նպատա­կային նշանա­կությունից տարբերվող այլ նպատակով շահագործելու դեպքում):

«Doing Business»-ի ցուցանիշներ և գործարար միջավայր

Հաշվի առնելով, որ նախագծով նախատեսվում է հարկային մարմին ներկայացվող նոր հաշվետվության ձևի ներդում և նոր հաշվառման վարում, հաշվետվությունների քանակի և հաշվառման վարման վրա ծախսվող ժամանակի ավելացումը կարող է ազդել «Doing Business»-ի ցուցանիշների վատացմանը:

Շրջանառվող տարբերակը բարեխիղճ հարկ վճարողների համար սահմանափակում է փաստացի կատարված իրական ծախսերի նվազեցման հնարավորությունները, որը կարող է հարկային բեռն ավելացնել նրանց համար, որի արդյուն­­­քում էլ ավելի անհավասար պայման­­ներ կարող է ստեղծվել բարեխիղճ և ոչ բարեխիղճ հարկ վճարող­ների միջև:

Կիրառման արդյունավետություն

Շրջանառվող նախագիծը չի լուծում վառելիքի գծով ավել ծախսերի հայտարարագրման չարաշա­հումները: Թեթև մարդատար մարդատար ավտոմեքենայի համար տեխնիկական ցուցանիշի 50 տոկո­սի չափով ծախսի նվազեցման սահմանափակումը կարող է բարեխիղճ և ոչ բարեխիղճ շահութա­հարկ վճարողներին ստիպել վառելիքի ծախսի կորուստները հարկման նպատակով չեզոքացնելու համար ՝

1. սեփա­կան տրանսպորտային միջոցների փոխարեն տրանսպոր­տային ծառայութ­յուններ ստանալ այլ հարկ վճարողներից, որոնք, ի դեպ, հարկման ընդհանուր դաշտում չեն և նրանց ծառայությունների ավելացումը չի կարող գեներացնել լրացուցիչ հարկային մուտքեր,

2. բենզինով շահագործվող տրանսպորտային միջոցները շահագործել գազով, շարունակելով փաստաթղթավորոմը որպես բենզինով շահագործվող, բենզինի համապա­տասխան ծախսը նվազեցնելով, իսկ բենզինի կտրոններն առանց փաստաթղթավորման իրացնելով,

3. ավելացնել տրանսպորտային միջոցների ընթացիկ ծախսերը, այդ թվում այլ հարկ վճարողներից ստացվող ծառայությունների տեսքով, որոնք, ի դեպ, հարկման ընդհանուր դաշտում չեն և նրանց ծառայությունների ավելացումը չի կարող գեներացնել լրացուցիչ հարկային մուտքեր:

Հետևաբար, շրջանառվող տարբերակը չլուծելով ավել ծախսերի հայտարարագրման չարա­շա­հումների խնդիրը, ընդամենը հարկ վճարողների վարքագծի փոփոխություն է ենթադրում, լրացուցիչ վարչարարական խնդիրներ առաջացնելով հարկ վճարողների և հարկա­յին մարմնի համար՝ նվազեցնելով պետական կողմից իրականացվող վարչարա­րության արդյունավետությունը:

Կոռուպցիոն ռիսկեր և նախագծով չկարգավորված հարցեր

Պետության կողմից նոր սահմանափակումները բերում են նաև սահմանափակման հետ կապված չկարգավորված հարցերի առաջացմանև, ինչպես նաև ստուգումների ընթացքում հայեցողական որոշումների կայացման հնարավորության:

Նախագծով որոշ հարցեր կարգավորված չեն՝

- նախագիծը չի ներառում վառելիք օգտագործող բոլոր միջոցները,

- որոշ միջոցներ ունեն ծախսի միջակայք,

- թեթև մարդատար ավտոեմեքենաների տեխնիկական ցուցանիշ­ները տրվում է են վարորդից բացի ևս մեկ մարդու բեռնվածության համար,

- վազքի ցուցանիշի չաշխատելու դեպքում կարգավորում սահմանված չէ,

- այլ հնարավոր դեպքեր, որոնք կարող են ի հայտ գալ կիրառության ընթացքում:

 

Poll

News

There are no translations available.Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում ...
Read More 346980 0

There are no translations available. էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ ...
Read More 361956 0

There are no translations available. Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ ...
Read More 355406 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ...
Read More 353505 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի ...
Read More 355186 0

Share