News
Email Print PDF
There are no translations available.

Որոշ մեկնաբանություններ և կարծիք

ՀՀ կառա­վարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը հաստատելու մասին» N 766 որոշման վերաբերյալ

 Նշված որոշումը նախագծի տեսքով ներառված էր ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստի օրակարգում որպես 33-րդ հարց: ՀՀ կառավարության պաշտոնական կայքում նշված նախագծի կից ներկայացված էր որոշման նախագիծը և հավելվածը, նախագծի հիմնավորումները և նախագծի վերաբերյալ շահագրգիռ պետական մարմինների կարծիքները՝ ամփոփաթերթի տեքսով և դրանց վերաբերյալ նախագիծը մշակող մարմնի եզրակացությունը:

Նախագիծը մշակվել էր ի կատարումն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25.2-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ կառավարությանը վերապահված է սահմանել պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդի հայտնաբերման կարգ: Մինչդեռ, ընդունված կարգով հարկ վճարողների համար սահմանվել են նոր պարտականություններ, իսկ կարգով տրված նոր սահմանումները չեն բխում ինչպես օրենքի դրույթներից, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված նշված օրինագծին կից տեղեկանքի հիմնավորումներից (գործարար միջավայրի բարելավում և այլն (աղբյուր` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք, հղում` http://parliament.am/drafts.php?sel=showdraft&;;DraftID=5876&Reading=0):

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով: Պարտականությունների կատար­ման կարգը, պայմանները և ծավալը որոշում են օրենքով, իսկ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով:

ՀՀ կառա­վարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը հաստատելու մասին» N 766 որոշմամբ հաստատված կարգը հակասում է ՀՀ օրենքներին հետևյալ հիմնավորմամբ.  

1. Օրենքը նախատեսում էր սահմանել պակասորդի հայտնաբերման կարգ: Հետևաբար, ՀՀ կառավարության կողմից սահմանվող կարգը պետք է վերաբերեր պակասորդ հայտնաբերող մարմնի գործառույթներին և հայտնաբերման ընթացակարգերին: Մինչդեռ ընդունված որոշումը կարծես թե վերաբերում է հարկ վճարողների կողմից իրականացվող պարտականություններին,

2. Որոշմամբ տրված է նոր սահմանում, որի արդյունքում օրենքով սահմանված արտադրանքի, ապրանքների փոխարեն հայտնաբերման կարգը որոշմամբ տարածվում է նաև ապրանք չհամարվող՝ հարկ վճարողների այլ ակտիվների վրա (կարգի 2-րդ կետ),

3. Որոշմամբ հարկ վճարողին պարտադրվում է իրականացնել գույքագրում (կարգի 4-րդ կետ), որի սահմանման իրավական հիմքերը առկա չեն: Հնարավոր է, որ գույքագրման պահանջը հիմնավորվի «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մա­սին» Հա­յաստանի Հանրապետության օրենքի 7–րդ հոդվածի «թ» կետով սահմանված դրույթով, որով սահմանված է, որ ստուգում իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն ստուգման հրամանում նշված հարցերի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարից կամ նրան փոխարինող անձից պահանջել անցկացնելու ակտիվների և պարտավորությունների գույքագրումներ: Սակայն նշված կետով՝ ստուգում իրականացնող անձանց տրված է իրավունք պահանջելու հարկ վճարողից տալ նրանց իրավունք գույքագրում իրականացնելու համար: Նման մոտեցումը հիմնավորվում է նաև նույն կետի վերջին նախադասությամբ, որով սահմանված է, որ գույքագրում կատարելիս կարող են ներգրավել տնտեսավարող սուբյեկտի համապատասխան աշխատակիցների և մասնագետների: Եթե նշված կետով սահմանված լիներ հարկ վճարողի կողմից գույքագրում իրականացնելու պարտականություն, ապա առնվազն անինաստ էր դառնում նշված կետի վերջին նախադասության գոյությունը: Հետևաբար, հարկ վճարողի կողմից վերը նշված որոշմամբ սահմանված պահանջը հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին:          

4. Որոշմամբ հարկ վճարողի համար, ըստ էության, սահմանվել է նոր հաշվետվության տեսակ՝ կազզման ժամկետով և գույքագրման պարտադիր վավերապայմանների պահպանման պարտավորությամբ (կարգի 5-րդ կետ): Նշված պարտավորությունների սահմանումը ևս հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին:

5. Որոշմամբ ըստ էության սահմանվում է պակասորդի հաշվարկման կարգ (կարգի 6-րդ կետ), որի իրավական հիմքերը օրենքով սահմանված չեն:

 

Poll

News

There are no translations available.Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում ...
Read More 347009 0

There are no translations available. էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ ...
Read More 361969 0

There are no translations available. Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ ...
Read More 355420 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ...
Read More 353530 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի ...
Read More 355207 0

Share