About us / ACTIVITIES / Drafts
Email Print PDF
There are no translations available.

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ

Հոդված 377


  1. Հոդվածի 1-րդ մասը ենթակա է ամբողջությամբ վերախմբագրման: Հիմքը պետք է լինի հայտարարագրված գործարքների և փաստացի իրականացված գործարքների միջև տարբերության դեպքը, հակառակ դեպքում ստացվում է, որ անուղղակի եղանակներով հնարավոր է հարկային պարտավորություններ հաշվարկել գրեթե բոլոր դեպքերում,

  2. Հոդվածի 2-րդ մասում օգտագործվում է «հաշվետու ժամանակաշրջան» հասկացությունը: Եթե ավելացված արժեքի հարկի մասով հաշվետու ժամանակաշրջանը ամիսն է, ապա հարկային պարտավորությունների անուղղակի եղանակով հաշվարկման համար նույն ամսվա տվյալները հիմք ընդունելը տրամաբանական է լինում, ապա շահութահարկի դեպքում, ժամանակահատվածը մեկ տարին է, որը մեծ ժամկետ է: Հնարավոր է առաջարկվող խմբագրության դեպքում հունվար ամսվա տվյալները հիմք ընդունվի տարվա վերջի ամսվա տվյալները վերանայելու համար, մինչդեռ մեկ տարվա ընթացքում գները կարող են էականորեն տարբերվել: Հետևաբար, առաջարկում ենք 2-րդ մասը խմբագրել:

  3. Հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի գործող խմբագրության պահպանումը հայեցողական որոշումների հնարավորություն է ընձեռում, հետևաբար հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում,

  4. Հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում օգտագործվող «հիմնական» բառի առկայությունը հայեցողական որոշումների հնարավորություն է ընձեռում, հետևաբար հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում,

  5. Հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում լրացնել «արտադրման տարեթիվը, տեխնիկական բնութագրերը, երաշխիքային ժամկետները, օգտակար ծառայության ժամկետը, վնասվածության աստիճանը, էկոլոգիական բնութագրերը, ապրանքային նշանը» բառերը,

  6. Հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի նախատեսված խմբագրությունը հիմք ընդունելով հնարավոր է, որ «Պրադո» մակնիշի ավտոմեքենան և «Վազ 2121» ավտոմեքենան համարվեն նմանատիպ, քանի որ  «հնարավորություն է տալիս նրանց կատարել նույն գոր­ծառույթները և լինել փոխարինելի»: Երկու դեպքում էլ նախատեսված է մարդ տեղափոխելու համար և այդ տեսանկյունից կարող են լինել փոխարինելի: Առաջարկվող խմբագրության առկայությունը հայեցողական որոշումների հնարավորություն է ընձեռում, հետևաբար հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում,

  7. Հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի նախատեսված խմբագրությունը հիմք ընդունելով հնարավոր է, որ աուդիտ իրականացվող «Քեյ-Փի-Էմ-Ջի Հայաստան» (KPMG) ընկերության և «ԳԼՈԲ ԱՈՒԴԻՏ» ընկերության գները համադրվեն (իրականացնում են նույնական գործունեության տեսակը, 2018 թվականին (ժամանակաշրջան)  Երևան քաղաքում (գործունեության իրականացման վայր)   նույն տարվա ընթացքում ունենան նույն աշխատողների թիվը (աշխատողների թիվ): Այսպիսի մոտեցման հետևանքն այն   կարող է լինել, որ «ԳԼՈԲ ԱՈՒԴԻՏ»-ին հարկային պարտավորությունները անուղղակի եղանակով հաշվարկվելով հիմք ընդունել «Քեյ-Փի-Էմ-Ջի Հայաստան»-ի ծառայության մի քանի անգամ գերազանցող գները մեկ տարվա կտրվածքով՝ հարկային պարտավորություններ առաջադրելով ավելացված արժեքի հարկի և շահութահարկի մայր գումարների, տուգանքների և տույժերի տեսքով: Կարծում ենք, որ մնան մոտեցումը անբարեխիճ կիրառման դեպքում կարող է սննկացնել ցանկացած կազմակերպությանը: Մյուս կողմից առնվազն ցանկացած երեքի ընտրության հնարավորությունը կարող է էական տարբերվող մեծությունների հաշվարկման պատճառ դառնալ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ հայեցողական որոշումների հնարավորություն է ընձեռում,  հետևաբար հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

    (նշված ընկերությունները ընտրվել են ՀՀ ֆինանսների նախարարության կայքում առկա «31.01.2016 թ. դրությամբ ՀՀ տարածքում լիցենզավորված աուդիտորական ծառայություններ իրականացնող անձանց» ցանկից՝ ցանկում 1-ին և վերջին տողերում նշված ընկերություններն են)

  8. Հոդվածի մասով ընդհանուր նկատառումներ՝

    - անուղղակի եղանակով հարկային պարտավորությունները հաշվարկելու իրավասություն նախատեսված է այնպիսի դեպքերի համար, որոնք ըստ էության որևէ առնչություն չունեն կեղծ տվյալների ներկայացման դեպքերին,

    - նախատեսված սահմանումների ընդհանրական և երկիմաստ բովանդակությունները անսահմանափակ հնարավորություն են ընձեռում անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման համար: Նման խմբագրությամբ ընդունման և դրա դեֆորմացված կիրառման արդյունքը կարող է լինել հարկ վճարողների իրական գործարքների մասով պետության կողմից կողմնորոշիչ գների կիրառումը կամ ներմուծվող ապրանքների համար մաքսային ոլորտում կողմնորոշիչ գների կիրառման տեղայնացումը հարկային ոլորտում,

    - հաշվի առնելով որոշ դեպքերում հարկային մարմնի որոշ աշխատակիցների ներկայիս գործելաոճը, ինչը հարկ վճարողների հիմնավոր դժգոհությունն է առաջացնում, հոդվածով նախատեսված հայեցողական որոշումների անսահմանափակ հնարավորության պայմաններում, նույն գործելաոճի պայմաններում կարող է էապես վատացնել երկրի բիզնես միջավայրը,

    - Եթե, այնուամենայնիվ, հոդվածի նպատակը մաքսային ոլորտում կողմնորոշիչ գների կիրառման տեղայնացումն է իրացման գործարքների համար ևս, ապա, եթե ներմուծման ժամանակ հարկ վճարողը հնարավորություն է ունենում տեղեկանալ կողմնորոշիչ գներին, ապա, ներքին գործարքների դեպքում նման հնարավորությունը բացակայելու դեպքում կարող է փաստի առաջ կանգնել և ոչ միայն ծանրաբեռնվել իրական հարկային պարտավորություններին չառնչվող նոր հարկային պարտավորություններով, այլ նաև պատասխանատվության ենթարկվել պակաս հաշվարկվող հարկի գումարից հաշվարկվող տուգանքների գումարի չափով,

    -Եթե այնուամենայնիվ, անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգը հստակեցման կարիք ունի, կարծում ենք, որ հստակեցումն անհրաժեշտ է իրականացնել արդեն իսկ ամրագրված սկզբունքների և գործիքակազմի շրջանակներում՝ հարկ վճարողներին զերծ պահելով նոր իրավակարգավորումներից:

1.     Անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգ

 

Poll

News

There are no translations available.Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում ...
Read More 345101 0

There are no translations available. էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ ...
Read More 360069 0

There are no translations available. Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ ...
Read More 353501 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ...
Read More 351590 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի ...
Read More 353306 0

Share