About us / ACTIVITIES / Drafts
Email Print PDF
There are no translations available.

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում աշխատող կանանց  հղիության և ծննդաբերության նպաստի չափը


Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը հղիության և ծննդաբերության նպաստները չէին հարկվում: 2010 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը, որով ՀՀ կառավարության կողմից առաջարկվել էր 2011 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկով հարկել հղիության և ծննդաբերության նպաստները: Հետևաբար, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ (ի դեմս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության), նշված օրենքի ընդունմամբ 2011 թվականի հունվարի 1-ից հետո հղիության և ծննդաբերության նպաստի չափը նվազեցվեց եկամտահարկի գումարի չափով:

2014 թվականին ՀՀ կառավարության կողմից (ի դեմս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության) մեկ անգամ ևս նախաձեռնվեց նվազեցնել հղիության և ծննդաբերության նպաստի չափը: Շրջանառության մեջ դրված համապատասխան օրենքի նախագծով հղիության և ծննդաբերության նպաստի չափը նախատեսվում էր նվազեցնել մինչև 60 տոկոսով: Հասարակական դժգոհությամբ պայմանավորված նախագծի որոշ դրույթներ վերանայվեցին, սակայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ օրենքի փոփոխությամբ հղիության և ծննդաբերության նպաստ ստացող որոշ խմբերի համար այնուամենայնիվ նպաստի չափը պակասեց:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով ներկայումս ևս նշված նպաստներն հարկվում են եկամտային հարկով: Ընդ որում խնդիրը կայանում է նրանում, որ իրավակիրառական պրակտիկայում նշված նպաստները հարկվում են վճարման հաշվետու ժամանակաշրջանում, չնայած որ նպաստը հաշվարկվում է առնվազն 4 ամսից ավել անաշխատունակության համար: Այլ հավասար պայմաններում, եթե աշխատողը այդ ամիսների համար ստանում է աշխատավարձ, հարկումը կատարվում է դրույքաչափերի կիրառման եռաստիճան սանդղակով՝ յուրաքանչյուր ամսվա համար: Մինչդեռ, նպաստի դեպքում  4 ամսվա համար նախատեսված գումարային մեծությունից հարկումը կատարվում է դրույքաչափերի կիրառման եռաստիճան սանդղակով միայն վճարման ամսվա սանդղակով: Այն դեպքում, երբ գործող օրենսդրությամբ 36 տոկոս եկամտային հարկի դրույքաչափը կիրառվում էր 2 մլն դրամից ավել եկամուտ ստացողների համար, նման կարգով հարկման ազդեցությունը բացակայում էր միջին եկամուտներ ստացող անձանց դեպքում, քանի որ 2 մլն դրամ սանդղակը վերաբերում էր 434 հազ դրամից ավել հաշվարկային աշխատավարձ ստացողներին: Մինչդեռ, Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող սանդղակի փոփոխությունը կարող է էապես նվազեցնել հղիության և ծննդաբերության նպաստի չափը:

Գործող օրենսդրությամբ

1.     400 հազար ամսական հաշվարկային աշխատավարձ ստացողի համար եկամտային հարկը գործող օրենսդրությամբ կազմում է մոտ 102 հազ դրամ, իսկ «մաքուր» գումարը՝ մոտ 298 հազ դրամ,

2.     400 հազար ամսական հաշվարկային աշխատավարձ ստացողի համար հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկային մեծությունը կկազմի 1 մլն 842 հազ, եկամտային հարկը կկազմի 477 հազ դրամ,  իսկ «մաքուր» գումարը՝ մոտ 1 մլն 365 հազ դրամ:

 Նախագծով

400 հազար ամսական հաշվարկային աշխատավարձ ստացողի համար հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկային մեծությունը կկազմի 1 մլն 842 հազ, եկամտային հարկը կկազմի մոտ 552 հազ դրամ,  իսկ «մաքուր» գումարը՝ մոտ 1 մլն 290 հազ դրամ:

Հետևաբար, նախագծով առաջարկվող սանդղակի և դրույքաչափերի կիրառման դեպքում հղիության և  ծննդաբերության նպաստի մեծությունը կնվազի մոտ 75 հազ դրամով:

 

 

Դրույքաչափ

Ամսական հարկվող եկամտի սանդղակ

400 հազ միջին ամսական աշխատավարձի դեպքում նպաստի չափ

Հարկի գումար

«մաքուր» գումար

Գործող օրենքով

24.4, 26, 36 

120 հազ, 2 մլն

1842105

477027

1365078

Նախագծով

23, 28, 33 

120 հազ, 1 մլն

1842105

551895

1290211

Տարբերություն

 

 

 

 

74867

 

Միանգամից հարց է առաջանում, թե ինչի համար է անհրաժեշտ ՀՀ կառավարության ծրագրի գոյությունը, եթե հաստատված և ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ծրագրում հղիության և ծննդաբերության նպաստի չափի կրճատման մասին ոչինչ ասված չէ («2.4.1. Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը» բաժին, էջ 44-48, ՀՀ կառավարության ծրագիր 2014թ, աղբյուր՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայք, տես հղումը՝ http://www.gov.am/files/docs/1321.pdf): Թե ՀՀ կառավարության ծրագրի կազմումը ինքնանպատակ է, հետո ով ինչ ուզի, կանի:

1.     Անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգ

 

Poll

News

There are no translations available.Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում ...
Read More 345099 0

There are no translations available. էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ ...
Read More 360065 0

There are no translations available. Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ ...
Read More 353499 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ...
Read More 351584 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի ...
Read More 353299 0

Share