Նորություններ

ՀՀ կառավարության Հարկային Նոր ՓԱԹԵԹը

ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել հարկային նոր փաթեթ, որով նախատեսված է փոփոխություններ կատարել հարկային և մաքսային ոլորտներին վերաբերող և այլ օրենքներում

  1. «Հարկերի մասին» ՀՀ օրենքում,

  2. «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում,
  3. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում,

  4. ՀՀ մաքսային օրենսգրքում,

  5. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում,

  6. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում,
  7. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում,

  8. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում,
  9. «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենք,

  10. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում,

  11. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում,
  12. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում,

  13. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում,

  14. «Պետական տուրքի  մասին» ՀՀ օրենքում,

  15. «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում,
  16. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում,

  17. «Հանրային ծառայությունների կարգավորման պսրտսդիր վճարների մասին» ՀՀ օրենքում,

Հարկային նոր փաթեթի վերաբերյալ Ձեր կարծիքները խնդրում ենք հայտնել կազմակերպության էլեկտրոնային հասցեով՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ կետի (մինչև 01.01.2012թ. գործող խմբագրությամբ) համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ, իսկ յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը, լիազորված մարմին է ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

01.01.2012 թ-ից ուժի մեջ մտած «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (29.11.2011թ. ՀՕ-303-Ն) 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով` Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում կատարված փոփոխության համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվամայիսի 1-ից ոչ ուշ, իսկ յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդողապրիլի 15-ը, հարկային մարմին է ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Հաշվի առնելով, որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (29.11.2011թ. ՀՕ-303-Ն) ուժի մեջ է մտել 01.01.2012թ-ից, ապա անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե փոխանցելու (վճարում կատարելու), ինչպես նաև յուրաքանչյուր տարվա արդյունքներով` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի հարկային մարմին ներկայացման (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ ըստ պատկանելության հանձնման) փոփոխված ժամկետները վերաբերում են 2012թ. տարեկան արդյունքներով անհատ ձեռնարկատիրոջ (ձեռներեցի) կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացմանը և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե վճարմանը:

2011թ. տարեկան անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե փոխանցում (վճարում) է մինչև 01.03.2012 թ., իսկ նույն տարվա տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ ըստ պատկանելության հանձնում)` մինչև 01.03.2012թ.:

 

Նոր Նորքի հարկային տեսչության նոր մեթոդները

 «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի համաձայն հարկային մարմնի կողմից արգելանք դնելուց հետո` 1-ամսյա ժամկետում, հարկային մարմնի կողմից պարտավորությունը բռնագանձելու վերաբեր­յալ դատարան հայց չներկայացնելու կամ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու hard drive data recovery software over a network, it needs battery power to work. font-family: Sylfaen;">միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու դեպքերում գույքի արգելադրման մասին որոշումը համարվում է ուժը կորցրած:

Նոր Նորքի հարկային տեսչությունն հարկ վճարողի բանկային հաշիվների վրա brooklyn driving school story. Sylfaen;">արգելանքի որոշման 30-օրյա ժամկետը դեռ չլրացած, առանց դատարանի ներկայացված հայցի կամ առանց դատա­­րանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ որոշման առկա­յության, նոր որոշում է կայացրել բանկային հաշվի վրա արգելանք դնելու մասին:

Կարծում ենք, որ օրենքի սեփական մեկնաբանությունների արդյունքում օրենքի կիրառման դեֆորմացումը պետք է սահման ունենա և օրենքի պահանջների կոպիտ խախտումներն առաջին հերթին պետք է կանխվեն հենց հարկային մարմինների կողմից: Կից ներկայացված են Նոր Նորքի հարկային տեսչության կողմից բանկային հաշիվների արգելանքի որոշման պատճենները: ՈՐՈՇՈՒՄ N 019005 և ՈՐՈՇՈՒՄ N 019431

 

Փոփոխվել է ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը

 ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2012 թվականի հուլիսի 31-ի թիվ 238-Ն հրամանով փոփոխվել է ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը, որը հնարավություն է ընձեռում ԱԱՀ վճարող համարվելու հայտարարությունը ներկայացնել ոչ միայն օրացուցային տարվա ընթացքում, այլ նաև մինչև օրացուցային տարին սկսելը:

 


JPAGE_CURRENT_OF_TOTAL

Հարցում

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...

Տարածել