Նորություններ

Նաիրիի տարածքային հարկային տեսչության նոր մեթոդները

 

Դեպքը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ: Երևանում գտնվող ոսկու շուկաներից մեկի տաղավարներից մեկից անձը չհաստատված մի կին ձեռք է բերում մի իր, որի համար վաճառողը տրամադրում է ՀԴՄ կտրոն: Հաջորդ օրը նույն կինը մի տղամարդու հետ, որը ներկայանում է որպես այդ կնոջ ամուսին, ներկայանում են նույն վաճառասեղանին և խնդրում են նախորդ օրվա իրը փոխարինել այլ իրով (իբրև ամուսնու դուրը չի եկել), որը 12 հազ դրամով թանկ է լինում: Միաժամանակ, խնդրում են վաճառողուհուն, որ փոխանակված իրը ցույց տան իրենց ընկերոջը (հավանելու նպատակով), որը ներքևի հարկում է գտնվում: Թողնելով 12 հազ դրամը հեռանում են իբրև ընկերոջը ցույց տալու համար:

Բոլորին էլ կարծում ենք, որ պարզ է, որ վաճառքով զբաղվելու դեպքում, վաճառք իրականացնողները փորձում են առավել ներողամիտ գտնվել իրենց հաճախոդների նկատմամբ և շատ դեպքերում հարմարվել նրանց քմհաճություններին: Նշված դեպքում, վաճառողին, չհասկանալով իրականում ինչ անի 12 հազ դրամը, սպասում է այդ անձանց վերջնական որոշմանը և նոր միայն տրամադրի 12 հազ դրամի ՀԴՄ կտրոնը: Սակայն, վաճառողուհին չէր կարող նույնիսկ ենթադրել, որ այս ամենը վարպետորեն իրականացված բեմադրություն է, որի նպատակն է շփոթեցնելու, մարդկանց բարեհամբյուրությունը օգտագործելու միջոցով հասնել ՀԴՄ-ի խախտում բացահայտելուն:

Կարծում ենք, որ ամեն ինչ սահման ունի և չպետք է անցնել այդ սահմանը, անկախ մարդը ինչ աշխատանք է իրականացնում:

 

Անհրաժեշտ է իրարից տարբերակել Ֆաուստը եվ հարկային օրենսդրությունը

Տարիներ առաջ առիթ ունեցա հիվանդանոցում հանդիպել մի մարդու, որը պատմում էր, որ տարիների ընթացքում՝ տարվա տարբեր եղանակներին հաճախ է կարդացել Ֆաուստը, և յուրաքանչյուր անգամ նոր ձևով է ստեղծագործությունը ընկալել: Զրուցակիցս այն կարծիքին էր, որ տարբեր ընկալման պատճառներից մեկը տարիքն է, իսկ մյուսը` պայմանովորված է տրամադրության տարբերություններով:

Վերջին ժամանակներս հաճախ ենք լսում հարկային մարմնի տարբեր աշխատակիցների կողմից օրենքի այս կամ այն դրույքի յուրովի մեկնաբանություններ; Ընդ որում, օրենքի նույն դրույթի վերաբերյալ մեկնաբանություններ տարբերվում են հարկային տեսչություններից կախված: Տարբեր մեկնաբանություններով պայմանավորված հարկ վճարողները հայտնում են մի աներանելի վիճակում՝ ում հավատալ: Չնայած դրա լուծման մի ճանապարհ կա: Հարկ վճարողը կարող է դիմել հարկային մարմին պարզաբանում կամ պաշտոնական պարզաբանում ստանալու համար: Սակայն, որպես կանոն կամ պատասախան չի լինում, կամ տրված պատասխաններն ոչ այլ ինչ են, եթե ոչ օրենքի համապատասխան հոդվածի վերարտադրում: Որոշ դեպքերում էլ եթե նույնիսկ տարընթերցումներ կամ երկիմաստություններ են լինում, պատասխան գրությամբ նշվում է, որ տարընթերցում կամ երկիմաստություն չկա:

Հարկ վճարողը կանգնում է դժվար ընտրության առջև՝ ինչ անել: Չէ , որ երկու հնարավոր տարբերակների դեպքում էլ առկա են հարկային ռիսկեր: Ի վերջո հարկ վճարողը կարող է հույսը դնել ստուգման ընթացքում ստուգողի «բարեհամբյուրության» վրա:

Նշված հրապարակման առիթ հանդիսացավ հարկային մարմնի մի մեկնաբանություն: «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն այն անձինք, որոնք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարություն են ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ, հայտարարությունում նշված օրվանից, բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից, համարվում են ԱԱՀ վճարողներ:

Որոշ հարկ վճարողներ ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացրել են 2011 թվականի դեկտեմբեր ամսին, որով հայտարարել են, որ ցանկանում են ԱԱՀ վճարող համարվել 2012 թվականի հունվար 1-ից:

Օրենքի նշված հոդվածում որևէ սահմանափակում չկա հայտարարություն ներկայացնելու ժամկետների մասով: Ընդամենը օրենքով սահմանվել է, որ հարկ վճարողը չի կարող, օրինակ, հունիս ամսին հայտարարություն ներկայացնել արդեն անցած հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ վճարող համարվելու համար::

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի համաձայն իրավական ակտը մեկնաբան­վում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

Գաղտնիք հայտնած չենք լինի եթե ասենք, որ հարկային օրենսդրությունը ընդհանուր առմամբ էականորեն չի տարբերվում այլ երկրներում գործող օրենսդրություններից: Սակայն որպես փաստ պետք է արձանագրել, որ օրենքի դրույթները կիրառության մեջ հաճախ դեֆորմացվում են հարկային որոշ աշխատակիցների տարաբնույթ մեկնաբանությունների արդյունքում: Որոշ դեպքերում մեկնաբանությունների բովանդակությունը կարող է կախված լինել դիմումատուից, մեկնաբանություն տվողի տրամադրվածությունից և հուզական դրսևորումներից: Որոշ դեպքերում մեկնաբանության դեֆորմացումը կարող է պայմանավորվել բյուջեի եկամուտներով: Այս դեպքում, ամբողջովին իմաստազուրկ է դառնում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված իմպերատիվ պահանջը, համաձայն, որի եթե Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաև հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից կիրառվում են հարկ վճարողի օգտին:

Վերջին հաշվով պետք է իրարից տարանջատել հուզականությամբ կարդացված գեղարվեստական գրքի և հարկային օրենդրության ընթերցանությունները, ընկալումները, մեկնաբանությունները և հուզական դրսևորումները: Անհրաժեշտ ենք համարում կարևորել նաեւ խոսքի արժեքը, առավել ևս այն դեպքերում, երբ հարկ վճարողների համար կարող են առաջացնել նաև ֆինանսական հետևանքներ:  

 

Անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով 2011 թվականի համար ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման ժամկետի վերաբերյալ

 

2011 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով կատարված փոփոխության արդյունքում անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման ժամկետ սահմանվեց օրացուցային տարվան հաջորդող ապրիլի 15-ը:

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված օրենքով կատարված փոփոխութ­յուններն ուժի մեջ են մտել 2012 թվականի հունվարի 1-ից, հարկային մարմնի մեկնաբանմամբ ապրիլի 15-ի ժամկետը կարող է վերաբերել 2012 թվականի և դրան հաջոր­դող օրացուցային տարիների տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկա­յացման ժամկետին, իսկ 2011 թվականի համար անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ժամ­կետի համար կիրառելի է մինչ փոփոխությունը սահմանված ժամկետը՝ մարտի 1-ը:

 


JPAGE_CURRENT_OF_TOTAL

Հարցում

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...

Տարածել