Նորություններ / Անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով 2011 թվականի համար ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման ժամկետի վերաբերյալ

Անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով 2011 թվականի համար ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման ժամկետի վերաբերյալ

 

2011 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով կատարված փոփոխության արդյունքում անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման ժամկետ սահմանվեց օրացուցային տարվան հաջորդող ապրիլի 15-ը:

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված օրենքով կատարված փոփոխութ­յուններն ուժի մեջ են մտել 2012 թվականի հունվարի 1-ից, հարկային մարմնի մեկնաբանմամբ ապրիլի 15-ի ժամկետը կարող է վերաբերել 2012 թվականի և դրան հաջոր­դող օրացուցային տարիների տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկա­յացման ժամկետին, իսկ 2011 թվականի համար անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ժամ­կետի համար կիրառելի է մինչ փոփոխությունը սահմանված ժամկետը՝ մարտի 1-ը:

 

Հարցում

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...

Տարածել