Նորություններ / «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

Նախագծով նախատեսված լուծումների դրական կողմերը

1.Նախագծի դրական կողմերից է շրջանառության հարկ վճարող համարվելու համար շեմի վերանայումը: Ըստ էության, կառավարությունը շեմի բարձրացմամբ փորձ է անում վերացնել այն խոչընդոտները, որոնք պատճառ են հանդիսանում հարկ վճարողների կողմից իրացման իրական ծավալների թերհայտարարագրմանը:

2.Փաստաթղթավորման պարտադիր պահանջը փոխարինվում է փաստաթղթավորման խթանման գործիքով,

3.Նվազեցվում է կոռուպցիոն հնարավոր ռիսկերը՝ հարկային մարմնի կողմից փաստաթղթավորման ստուգման հսկողական գործիքը վերանայելով:

Նախագծով նախատեսված լուծումների բացասական կողմերը

1.Առևտրական գործունեությունից ստացված եկամուտների մասով շրջանառության հարկի 5 տոկոս դրույքաչափի սահմանումը մեծացնում է հարկային բեռը բոլոր այն դեպքերում, երբ որոշ ապրանքների դեպքում, նույնիսկ ցանկության դեպքում, հնարավոր չէ ապահովվել գոնե ձեռբերումների 50 տոկոս փաստաթղթավորում,

2.Բեռի բարձրացում է ենթադրում նաև իրացման 1.5 տոկոս մեծությամբ հարկի նվազագույն չափի սահմանումը առևտրական գործունեությունից ստացված եկամուտների մասով,

3.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ հարկ վճարողների մոտ ներքին ձեռքբերումների, ներմուծումների և իրացումների հաշվետու ժամանակաշրջանը կարող են չհամընկնել, նախագծով հնարավորություն չի ընձեռնվում այդ դեպքում փաստաթղթավորված մասի համար նվազեցնել հարկի գումարը և հարկ վճարողի համար հարկային բեռը մեծանում է,

4.Հաշվի առնելով այն, որ շեմի բարձրացումը վերաբերում է հավասարապես գործունեության բոլոր ոլորտների համար, ծառայությունների մասով շեմի բարձրացումը կարող է այդ ոլորտի մասով պետական եկամուտների էական նվազման պատճառ հանդիսանալ:

5.Կանխատեսելի գործարար միջավայր ունենալու տեսանկյունից առանձնակի կարևոր է հարկ վճարողների գործունեության պայմաններն այս կամ այն կերպ փոփոխող և հատկապես հարկ վճարողների համար նոր պարտականություններ սահմանող պայմանները վատթարացնող կամ այս կամ այն կերպ գործարար իրավիճակ փոփոխող օրենսդրական փոփոխությունները կիրառելի լինեն առնվազն օրացուցային տարվա սկզբից: Մինչդեռ նախատեսվում է օրենքի կիրառությունը սկսել 2015 թվականի հուլիսի 1-ից:

 

Հարցում

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...

Տարածել