Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 2014 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող դրույթների մասով հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների հետ կապված արված հայտարարությունների վերաբերյալ

Սույն հրապարակման անհրաժեշտությունը պայմանավորված է ս.թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող՝ շրջանառության հարկ վճարողների համար ձեռքբերումների մասով պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրման վերաբերյալ հրապարակավ ներկայացված դիրքորոշմամբ, որ (մեջբերվում է). «այս օրինագիծը, որն ընդունվեց, այն եզակի փաթեթներից է, որը բազմաթիվ հանրային քննարկումներ է անցել, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»:

Հարկ ենք համարում նշել, որ նշված քննարկումներին մասնակցություն է ունեցել նաև «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը: Հարցի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար ներկայացնենք մի փոքր ժամանակագրական հետհայացք:

2013 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ կայացած ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստում, որպես նիստի օրակարգում ընդգրկված խորհրդի մասնակիցների կողմից ներկայացվեց շրջանառության հարկի դրույքաչափի վերանայման անհրաժեշտության հարցը, քանի որ առևտրային գործունեության իրականացնողների համար սահմանված դրույքաչափը բավական բարձր է, ինչը ստիպում է չհայտարարագրել իրական ծավալները: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետը հանձնարարեց առանձին քննարկման առարկա դարձնել դրույքաչափի վերանայման հարցը (աղբյուր՝ ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստի N23.12/[175064]-13 արձանագրությունը, տես հղումը՝ hhttp://www.gov.am/u_files/file/PMDZ-xorhurd/SME_30%2010%2013_ARAQVOX.pdf )

Հետագայում, շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցման համար ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից անհրաժեշտ նախապայման համարվեց ձեռքբերումների պարտադիր փաստաթղթավորման պայմանը՝ առանց այլընտրանքային մոտեցումների, ինչը հետագա քննարկման առարկա դարձավ հետագա նիստերի ընթացքում:

2014 թվականի հունվարի 30-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ կայացած ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստում հասարակական հատվածի ներկայացուցիչների կողմից ներկայացվեց, որ շրջանառության հարկի 1 տոկոս դրույքաչափ սահմանելու եւ նույն ապրանքների ձեռք բերման գծով փաստաթղթերի հաշվառման պահանջի սահմանման առաջարկի մասով առեւտրով զբաղվող ՓՄՁ-ների շրջանում կազմակերպվել է քննարկում: Հարցվածների մոտավորապես 90 տոկոսը չեն վստահում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին՝ ենթադրելով, որ փաստաթուղթ ստուգելու պատրվակով հարկային մարմիններին հնարավորություն կտրվի ցանկացած ժամանակ կատարելու ուսումնասիրություններ, կազմակերպելու ստուգումներ (աղբյուր՝ ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստի արձանագրությունը, տես հղումը՝ http://www.bso.am/wp-content/uploads/2013/03/%D5%93%D5%84%D5%81-%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%AB-%D5%B8%D6%82%D5%A9%D5%A5%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF%D5%AB-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.pdf)

Նույն նիստի ընթացքում հասարակական հատվածը առաջարկել էր իր կողմից մշակված նախագիծը (տես նախագիծը), որով նախատեսվում էր առևտրական գործունեություն իրականացնողների համար սահմանել հարկի գումարից փաստաթղթավորված ապրանքների մասով՝ դրանց գումարի 3 տոկոսի չափով նվազեցման հնարավորություն: Նման մոտեցումը ստացվում էր այլընտրանքային: Եթե շրջանառության հարկ վճարողը ունի փաստաթուղթ, կարող է հարկի գումարը նվազեցնել, եթե չունի, ապա վճարում է շրջանառության 3.5 տոկոսի չափով:

2014 թվականի փետրվարի 3-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ կայացած ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստում ևս հարցի վերաբերյալ վերջնական որոշում չկայացվեց և այլընտրանքային տարբերակների մասով առաջարկվեց մշակել համապատասխան նախագծեր (տես հղումը՝ http://www.gov.am/u_files/file/PMDZ-xorhurd/PMZ-03_02_14.pdf):

2014 թվականի մայիսի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հանդիպում է փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներ Գագիկ Խաչատրյանը, Կարեն Ճշմարիտյանը և Սերգո Կարապետյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ (տես հղումը՝ http://gov.am/am/news/item/11306/):

2014 թվականի մայիսի 18-ին ՀՀ կառավարության նոր անդամները քննարկում են ՀՀ կառավարության նոր ծրագրի վերջնական տարբերակը (աղբյուր՝ facebook սոցիալական ցանցի օգտատեր՝ ՀՀ կառավարության անդամ Արմեն Աշոտյանի պատկերված նկարը, ամսաթիվը և գրառումները, տես հղումը՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10203533422114308&)

2014 թվականի մայիսի 19-ին ՀՀ կառավարությունը «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշմամբ (տես հղումը՝ https://www.e-gov.am/sessions/archive/2014/05/19/) հաստատել է ՀՀ կառավարության ծրագիրը: Նշված ծրագրով ՀՀ կառավարությունն արդեն իսկ հայտարարել էր, որ հարկային և մաքսային համակարգերի կատարելագործման կարևոր ուղղություն է լինելու փոքր ու միջին բիզնեսի համար պարզեցված հարկային դաշտի ապահովումը և փաստաթղթաշրջանառության կարգավորման միջոցով հարկային բեռի շարունակաբար տեղափոխումը դեպի խոշոր հարկատուներ: Որից հետո ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ դրվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հասարակական հատվածը նշված նախագծի քննարկումներին մասնակցել է փոքր և միջին ձեռնարկատիրության մասով փաստաթղթաշրջանառության պարտադիր կիրառման մասին 2014 թվականի մայիսի 19-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված մոտեցումից հետո:

ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ էր դրված նախագծով առաջարկվում էր.

- շրջանառության շեմը իջեցնել և սահմանել 30 մլն դրամ,

- առևտրական գործունեություն իրականացնողների համար հարկի դրույքաչափը սահմանել 1 տոկոս,

- փաստաթղթավորման պահանջի ներդրում ՓՄՁ սուբյեկտների համար,

- փաստաթղթավորման պահանջը խախտած տնտեսավարող սուբյեկտները միանգամից հայտնվում են ԱԱՀ վճարող համարվելու դաշտում:

Քննարկման արդյունքում համաձայնեցվեց շրջանառության գործող շեմը չփոփոխել և ՓՄՁ սուբյեկտների համար փաստաթղթավորման պահանջը խախտած հարկ վճարողների համար սահմանել ԱԱՀ-ի դաշտում հայտնվելու չորս փուլերի հնարավորություն, այդ թվում ներդնել զգուշացման հնարավորությունը:

2014 թվականի հունիսի 12-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ի դեպ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրվել է բացասական եզրակացություն՝ նախագիծը համարվել է անընդունելի (տես հղումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության  եզրակացություն-1, եզրակացություն-2):

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից մշակված Հարկային Նոր ՓԱԹԵԹը

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել հարկային նոր փաթեթ, որով նախատեսված է փոփոխություններ կատարել հարկային  ոլորտներին վերաբերող օրենքներում

1. «Հարկերի մասին» ՀՀ օրենքում,

 Նախագծի սկզբնական տարբերակ, նախագծի վերջնական տարբերակ՝ հիմնավորումներով:

 2. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում,

Նախագծի սկզբնական տարբերակ, նախագծի վերջնական տարբերակ՝ հիմնավորումներով:

3. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում,

Նախագծի սկզբնական տարբերակ, նախագծի վերջնական տարբերակ՝ հիմնավորումներով:

4. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում,

Նախագծի սկզբնական տարբերակ, նախագծի վերջնական տարբերակ՝ հիմնավորումներով:

5. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,

Նախագծի սկզբնական տարբերակ, նախագծի վերջնական տարբերակ՝ հիմնավորումներով:

6. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում,

Նախագիծ՝  հիմնավորումներով:

7. Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքում,

Նախագիծ՝  հիմնավորումներով:

8. Ճանապարհային վճարների մասին ՀՀ օրենքում,

Նախագիծ՝  հիմնավորումներով:

9. Ճանապարհային վճարների մասին ՀՀ օրենքում,

Նախագիծ՝  հիմնավորումներով:

10. Գյումրի քաղաքի վերականգնման մասին ՀՀ օրենքում,

Նախագիծ՝  հիմնավորումներով:

Հարկային նոր փաթեթի վերաբերյալ Ձեր կարծիքները խնդրում ենք հայտնել կազմակերպության էլեկտրոնային հասցեով՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ կետի (մինչև 01.01.2012թ. գործող խմբագրությամբ) համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ, իսկ յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը, լիազորված մարմին է ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

01.01.2012 թ-ից ուժի մեջ մտած «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (29.11.2011թ. ՀՕ-303-Ն) 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով` Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում կատարված փոփոխության համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվամայիսի 1-ից ոչ ուշ, իսկ յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդողապրիլի 15-ը, հարկային մարմին է ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Հաշվի առնելով, որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (29.11.2011թ. ՀՕ-303-Ն) ուժի մեջ է մտել 01.01.2012թ-ից, ապա անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե փոխանցելու (վճարում կատարելու), ինչպես նաև յուրաքանչյուր տարվա արդյունքներով` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի հարկային մարմին ներկայացման (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ ըստ պատկանելության հանձնման) փոփոխված ժամկետները վերաբերում են 2012թ. տարեկան արդյունքներով անհատ ձեռնարկատիրոջ (ձեռներեցի) կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացմանը և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե վճարմանը:

2011թ. տարեկան անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե փոխանցում (վճարում) է մինչև 01.03.2012 թ., իսկ նույն տարվա տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ ըստ պատկանելության հանձնում)` մինչև 01.03.2012թ.:

2014 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ

1. ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ (Սույն հրապարակումը մշակված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից):

JPAGE_CURRENT_OF_TOTAL

Հարցում

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...

Տարածել