Նորություններ

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի մասով տարաբնույթ մեկնաբանման հետևանքով 2013 թվականի ընթացքում հարկային մարմինների կողմից հարկ վճարողներին ներկայացված՝ Շրջանառությանն հարկ վճարելու պահանջի մասին ներկայացված արձանագրությունների վերաբերյալ հարկային մարմին ներկայացման ենթակա գրության օրինակելի Ձև:

Կարող են դիմել բոլոր այն ԱԱՀ վճարողները, որոնք 2013 թվականին հարկային մարմին ներկայացրել են հայտարարություն ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար կիրառելու մասին և իրենց համարել են ԱԱՀ վճարող՝ դուրս գրել հարկային հաշիվներ և ներկայացնել ավելացված արժեքի հարկի հաշվարկներ, սակայն հետագայում  հարկային մարմնի կողմից ծանուցվել են, որ իրենք պետք է ներկայացնեն շրջանառության հարկի հաշվարկ, սակայն այդ հարկ վճարողները այնուամենայնիվ ցանկանում են 2013 թվականի համար հանդիսանալ ԱԱՀ վճարող: Լրացուցիչ պարզաբանման նպատակով կարող եք դիմել կազմակերպության հեռախոսահամարով:  

Բեռնել գրության օրինակելի ձևը:



Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ կետի (մինչև 01.01.2012թ. գործող խմբագրությամբ) համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ, իսկ յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը, լիազորված մարմին է ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

01.01.2012 թ-ից ուժի մեջ մտած «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (29.11.2011թ. ՀՕ-303-Ն) 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով` Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում կատարված փոփոխության համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվամայիսի 1-ից ոչ ուշ, իսկ յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդողապրիլի 15-ը, հարկային մարմին է ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Հաշվի առնելով, որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (29.11.2011թ. ՀՕ-303-Ն) ուժի մեջ է մտել 01.01.2012թ-ից, ապա անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե փոխանցելու (վճարում կատարելու), ինչպես նաև յուրաքանչյուր տարվա արդյունքներով` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի հարկային մարմին ներկայացման (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ ըստ պատկանելության հանձնման) փոփոխված ժամկետները վերաբերում են 2012թ. տարեկան արդյունքներով անհատ ձեռնարկատիրոջ (ձեռներեցի) կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացմանը և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե վճարմանը:

2011թ. տարեկան անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե փոխանցում (վճարում) է մինչև 01.03.2012 թ., իսկ նույն տարվա տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ ըստ պատկանելության հանձնում)` մինչև 01.03.2012թ.:

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված Հարկային Նոր ՓԱԹԵԹը

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից շրջանառության մեջ է դրվել հարկային նոր փաթեթ, որով նախատեսված է փոփոխություններ կատարել հարկային  ոլորտներին վերաբերող օրենքներում

  1. «Հարկերի մասին» ՀՀ օրենքում,

  2. «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում,
  3. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում,

  4. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում,
  5. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում,

  6. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում,

  7. «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում,

  8. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում
  9. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում,

  10. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում,

  11. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքում,
  12. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում,

  13. «Հարկային ծառայությանմասին» ՀՀ օրենքում
  14. «Պետական տուրքի  մասին» ՀՀ օրենքում,

  15. «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում,
  16. «Հանրային ծառայությունների կարգավորման պսրտսդիր վճարների մասին» ՀՀ օրենքում,

  17. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում,

Հարկային նոր փաթեթի վերաբերյալ Ձեր կարծիքները խնդրում ենք հայտնել կազմակերպության էլեկտրոնային հասցեով՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ կետի (մինչև 01.01.2012թ. գործող խմբագրությամբ) համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ, իսկ յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը, լիազորված մարմին է ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

01.01.2012 թ-ից ուժի մեջ մտած «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (29.11.2011թ. ՀՕ-303-Ն) 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով` Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում կատարված փոփոխության համաձայն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվամայիսի 1-ից ոչ ուշ, իսկ յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդողապրիլի 15-ը, հարկային մարմին է ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Հաշվի առնելով, որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (29.11.2011թ. ՀՕ-303-Ն) ուժի մեջ է մտել 01.01.2012թ-ից, ապա անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե փոխանցելու (վճարում կատարելու), ինչպես նաև յուրաքանչյուր տարվա արդյունքներով` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի հարկային մարմին ներկայացման (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ ըստ պատկանելության հանձնման) փոփոխված ժամկետները վերաբերում են 2012թ. տարեկան արդյունքներով անհատ ձեռնարկատիրոջ (ձեռներեցի) կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացմանը և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե վճարմանը:

2011թ. տարեկան անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սոցիալական վճարների և Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը պետական բյուջե փոխանցում (վճարում) է մինչև 01.03.2012 թ., իսկ նույն տարվա տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնում (մասնավորապես, էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ ըստ պատկանելության հանձնում)` մինչև 01.03.2012թ.:

 

Որոշ մեկնաբանություններ և կարծիք

ՀՀ կառա­վարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը հաստատելու մասին» N 766 որոշման վերաբերյալ

 Նշված որոշումը նախագծի տեսքով ներառված էր ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստի օրակարգում որպես 33-րդ հարց: ՀՀ կառավարության պաշտոնական կայքում նշված նախագծի կից ներկայացված էր որոշման նախագիծը և հավելվածը, նախագծի հիմնավորումները և նախագծի վերաբերյալ շահագրգիռ պետական մարմինների կարծիքները՝ ամփոփաթերթի տեքսով և դրանց վերաբերյալ նախագիծը մշակող մարմնի եզրակացությունը:

Նախագիծը մշակվել էր ի կատարումն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25.2-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ կառավարությանը վերապահված է սահմանել պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդի հայտնաբերման կարգ: Մինչդեռ, ընդունված կարգով հարկ վճարողների համար սահմանվել են նոր պարտականություններ, իսկ կարգով տրված նոր սահմանումները չեն բխում ինչպես օրենքի դրույթներից, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված նշված օրինագծին կից տեղեկանքի հիմնավորումներից (գործարար միջավայրի բարելավում և այլն (աղբյուր` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք, հղում` http://parliament.am/drafts.php?sel=showdraft&;;DraftID=5876&Reading=0):

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով: Պարտականությունների կատար­ման կարգը, պայմանները և ծավալը որոշում են օրենքով, իսկ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով:

ՀՀ կառա­վարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը հաստատելու մասին» N 766 որոշմամբ հաստատված կարգը հակասում է ՀՀ օրենքներին հետևյալ հիմնավորմամբ.  

1. Օրենքը նախատեսում էր սահմանել պակասորդի հայտնաբերման կարգ: Հետևաբար, ՀՀ կառավարության կողմից սահմանվող կարգը պետք է վերաբերեր պակասորդ հայտնաբերող մարմնի գործառույթներին և հայտնաբերման ընթացակարգերին: Մինչդեռ ընդունված որոշումը կարծես թե վերաբերում է հարկ վճարողների կողմից իրականացվող պարտականություններին,

2. Որոշմամբ տրված է նոր սահմանում, որի արդյունքում օրենքով սահմանված արտադրանքի, ապրանքների փոխարեն հայտնաբերման կարգը որոշմամբ տարածվում է նաև ապրանք չհամարվող՝ հարկ վճարողների այլ ակտիվների վրա (կարգի 2-րդ կետ),

3. Որոշմամբ հարկ վճարողին պարտադրվում է իրականացնել գույքագրում (կարգի 4-րդ կետ), որի սահմանման իրավական հիմքերը առկա չեն: Հնարավոր է, որ գույքագրման պահանջը հիմնավորվի «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մա­սին» Հա­յաստանի Հանրապետության օրենքի 7–րդ հոդվածի «թ» կետով սահմանված դրույթով, որով սահմանված է, որ ստուգում իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն ստուգման հրամանում նշված հարցերի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարից կամ նրան փոխարինող անձից պահանջել անցկացնելու ակտիվների և պարտավորությունների գույքագրումներ: Սակայն նշված կետով՝ ստուգում իրականացնող անձանց տրված է իրավունք պահանջելու հարկ վճարողից տալ նրանց իրավունք գույքագրում իրականացնելու համար: Նման մոտեցումը հիմնավորվում է նաև նույն կետի վերջին նախադասությամբ, որով սահմանված է, որ գույքագրում կատարելիս կարող են ներգրավել տնտեսավարող սուբյեկտի համապատասխան աշխատակիցների և մասնագետների: Եթե նշված կետով սահմանված լիներ հարկ վճարողի կողմից գույքագրում իրականացնելու պարտականություն, ապա առնվազն անինաստ էր դառնում նշված կետի վերջին նախադասության գոյությունը: Հետևաբար, հարկ վճարողի կողմից վերը նշված որոշմամբ սահմանված պահանջը հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին:          

4. Որոշմամբ հարկ վճարողի համար, ըստ էության, սահմանվել է նոր հաշվետվության տեսակ՝ կազզման ժամկետով և գույքագրման պարտադիր վավերապայմանների պահպանման պարտավորությամբ (կարգի 5-րդ կետ): Նշված պարտավորությունների սահմանումը ևս հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին:

5. Որոշմամբ ըստ էության սահմանվում է պակասորդի հաշվարկման կարգ (կարգի 6-րդ կետ), որի իրավական հիմքերը օրենքով սահմանված չեն:

 


JPAGE_CURRENT_OF_TOTAL

Հարցում

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...

Տարածել