Նորություններ

Պիջակի պատվիրատուն և դերձակը կամ հարկ վճարողը և հարկային վարչարարությունը

Պիջակ պատվիրած հաճախորդը, հագնելով արդեն իսկ կարված պիջակը, նկատում է, որ մի թևը կարճ է մյուսից:

Հաճախորդ. «Դերձակ ջան, ախր մի թևը կարճ է մյուսից»:

Դերձակ. «Եթե թևդ մի քիչ վերև բարձրացնես, կարճությունը չի երևա»:

Հաճախորդ. «Դերձակ ջան, ախր պիջակի ներքևի մասն (բորտերը) էլ է անհավասար»,

Դերձակ. «Եթե աջ ուսդ մի քիչ վերև բարձրացնես, կհավասարվեն»:

Պիջակը հագած, թևն ու ուսը վերև քաշած պատվիրատուն, դուրս է գալիս տուն գնալու: Փողոցում մարդիկ տեսնում են և ասում, որ կարգին դերձակ է, որ այս ռախիտ մարդու վրա այսպես լավ պիջակ է կարել, առանց հասկանալու, որ իրականում դերձակն է, ըստ էության, ռախիտ մարդու տպա­վորություն ստեղծել:

Վերջին տարիներին հարկային վարչարարության բարելավման նպատակով իրականացվող քայլերը ոչ թե հարմարեցվում են գործարար միջավայրին, այլ հարկային մարմնի վարչարարական մեխանիզմները հեշտացվելով, հարկ վճարողի համար լրացուցիչ գործառույթներ և դժվարություններ են ստեղծում՝ հարկ վճարողների գործառույթները հարմարեցնելով վարչարարական գործառույթներին: Օրինակները բազմաթիվ են, իսկ դրանց արդյունավետությունը կամ բացակայում է կամ չնչին է:

Հերթական նման վարչարարական փոփոխության ակնդիրը դարձանք: Պարզվում է, որ որոշ հարկային տեսչություններում չեն տրամադրում թղթային հարկային հաշիվներ՝ պարզ է, առանց դրա իրավական հիմքերը ունենալով: Թղթային հարկային հաշիվների անհրաժեշտությունը հարկ վճարողների համար պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այլ թվում էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման սահմանափակ հնարավությունների հետ կապված:

Կարծում ենք, որ ցանկացած գործողություն պետք է արվի ոչ միակողմանի փաստարկները հիմք ընդունելով, այլ կարելի է գոնե որոշ դեպքերում, հարցնել հարկ վճարողին: Այլապես, ստացվում է դերձակի պատմությունը, երբ վատ կարված պիջակի պատճառով, մարդիկ պետք է ծռմռվեն:

 

Ոչ պաշտոնական հրապարակում

Պաշտոնական պարզաբանում N 1

2013 թվական

2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկմամբ պայմանավորված ամենամյա արձակուրդի գումարների հարկման վերաբերյալ

 «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ Է մտնում 01.01.2013թ.– ից։ Նույն պահից ուժը կորցրած են ճանաչվելու «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները։

Մինչև 01.01.2013թ.–ը գործող

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ պետական եկամուտների նախարարության 16.04.2001թ. N 02/456 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 22-րդ և 25-րդ կետերի,

Մինչև 01.01.2013թ.–ը գործող «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության 30.05.2005թ. էտ| 1-05/05-Ն հրամանով հաստատված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 41-րդ կետի 3-րդ, 4-րդ և 10-րդ ենթակետերի,

01.01.2013թ.–ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 07.06.2012թ. N 175-Ն հրամանով հաստատված «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 41-րդ կետի 3-րդ և 10-րդ ենթակետերի համաձայն՝

1. Ամենամյա արձակուրդի համար գործատուն վարձու աշխատողին վճարում Է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում Է վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվոՎ բազմապատկելու միջոցով։ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում Է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում Է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի։

2. Միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է օրենքով սահմանված կարգով։

3. Այն դեպքում, երբ ձևակերպվում է վարձու աշխատողի հերթական կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՛ նախորդ տարվա չօգտագործված արձակուրդը, ապա հաշվարկված արձակուրդային գումարը ներառվում է նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացման ենթակա եկամուտ, որ ամիսներին նա գտնվում է արձակուրդում։

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքների փոխարեն 01.01.2013թ.–ից «եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված անցման ժամանակահատվածում առաջացող հարկման հարցերի հստակեցման անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

2012թ.–ին առաջացած և 2013թ.–ին շարունակվող վարձու աշխատողի ամենամյա արձակուրդի դեպքերում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով հաշվարկված արձակուրդի գումարները հարկվում են հետևյալ կերպ՝

1) 2012թ.–ին կատարվում է հետևյալ հաշվարկը՝

ա) 2012թ.–ին վերաբերող ամսվա աշխատավարձին գումարվում է այդ ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարը և հարկվող եկամտից հաշվարկվում է եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարը։

Այդ դեպքում եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները արտացոլվում են 2012թ.–ի 4-րդ եռամսյակի հաշվարկում (հաշվետվությունում

բ) Վարձու աշխատողի փաստացի արձակուրդային գումարը հաշվարկելու և վճարելու նպատակով 2013թ.–ին համապատասխան ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարից նախնական կարգով հաշվարկվում է եկամտահարկը՝ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և վարձու աշխատողի պարտադիր սոցիալական ապահովության վճարը՝ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

2) Վարձու աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո, 2013թ.ին վերաբերող ամսվա եկամուտը հաշվեգրելիս՝

ա) Վերահաշվարկվում է 2013թ.–ին բաժին ընկնող արձակուրդային գումարը՝ հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով (այսուհետ՛ Օրենսգիրք) (2013թ.–ի խմբագրությամբ) սահմանված կարգով որոշվող միջին ամսական աշխատավարձի չափը։

բ) 2013թ.–ին վերաբերող ամսվանը բաժին ընկնող վերահաշվարկված արձակուրդային գումարին գումարվում է ՀՀ կառավարության 31.05.2012թ. 692-Ն որոշման կարգի համաձայն որոշվող այդ ամսվա աշխատավարձը և հարկվող եկամտից հաշվարկվում է եկամտային հարկը։

Այդ դեպքում եկամտային հարկի գումարը արտացոլվում է 2013թ.–ի եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկ(ներ)ում։

գ) Հաշվի առնելով վարձու աշխատողի 2013թ.–ին բաժին ընկնող արձակուրդային գումարից 2012թ.–ին պահված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև 2013թ.–ի հարկվող եկամտից պահված եկամտային հարկի գումարները՝ որոշվում է վարձու աշխատողի 2013թ.–ին վճարման ենթակա փաստացի աշխատավարձի չափը։

Օրինակ. Կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով և վարձու աշխատողների ամենամյա արձակուրդի օրերի քանակը կազմում է 20 աշխատանքային օր։ Վարձու աշխատողի համար 2012թ. դեկտենբերի 24-ից մինչև 2013թ. հունվարի 29-ը (ներառյալ) ձևակերպվել է ամենամյա արձակուրդ։ Աշխատանքային պայմանագրի համաձայն յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը կազմել է 120000 դրամ։

(դրամ)

Ցուցանիշը

Գումարը

Հաշվարկը

Արձակուրդային գումարի հաշվարկը

միջին ամսական աշխատավարձը

120000

120000x12:12

միջին օրական աշխատավարձը

5714

120000:21

արձակուրդային գումարր

114280

5714x20

2012թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկը

աշխատավարձը

90000

120000:20x15

արձակուրդային գումարր

28570

114280:20x5

ԱՎՌՒՄ (ընդամենը)

118570

90000+28570

վարձու աշխատողի սոցիալական վճարը

3557

118570x3%

գործատուի սոցիալական վճարը

19928

19000+(118570- 100000)x5%

սոցիալական վճարներ (ընդամենը)

23485

3557+19928

անձնական նվազեցումը

32500

 

եկամտահարկը

8503

8000+((118570-(3557+ 32500))–80000) x 20%

2013թ. հունվար ամսվա արձակուրդային գումարից եկամտահարկի և վարձու աշխատողի սոցիաչական վճարի նախնական հաշվարկը

արձակուրդային գումարը

85710

114280:20x15

վարձու աշխատողի սոցիալական վճարը

2571

85710x3%

անձնական նվազեցումը

32500

 

եկամտահարկը

5064

(85710–2571–32500) x 10%

Վճարման ենթակա 2012թ. դեկտեմբեր

ամսվա աշխատավարձի և 2013թ.–ի հունվար ամսվա արձակուրդային գումարը

184585

 

118570-(3557+

8503)+85710–(2571+5064)

2012թ. դեկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ի (118570 դրամ) և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները (23485 դրամ) արտացոլվում են 2012թ.–ի 4-րդ եռամսյակի սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ 2012թ. դեկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ի (118570 դրամ) և եկամտահարկի (8503 դրամ) գումարները արտացոլվում են 2012թ.–ի 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում։

Վարձու աշխատոդի արձակուրդից վերադառնալուց հետո, 2013թ.–ին կատարվում է հաշվարկ (վերահաշվարկՀաշվի առնելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի ն ՀՀ կառավարության 31.05.2012թ. N 692-Ն որոշման պահանջը՝ 2013թ. ամսական դրույքաչափը սահմանվել է 143000 դրամ։

(դրամ)

2013թ. հունվարի հաշվարկը(վերահաշվարկը)

Միջին ամսական աշխատավարձ հաշվարկեփս 2012թ. յուրաքանչյուր ամսվա աշխատավարձին ավելացվող մեծությունը

20000*

19000+(120000-100000) x 5%

միջին ամսական աշխատավարձը

140000

(120000+20000) x 11:11

միջին օրական աշխատավարձը

6667

140000:21

արձակուրդային գումարը

100005

6667x15

աշխատավարձը

16823

143000:17x2

ԱՎՈՒՄ (ընդամենը)

116828

100005+16823

Եկամտային հարկը

28506

116828x24.4%

Վերահաշվարկման արդյունքում վճարման ենթակա 2013թ. հունվար ամսվա վճարման ենթակա աշխատավարձը

10247

116828-28506–(85710– 2571-5064)

* Միջին ամսական աշխատավարձ հաշվարկեփս 2012թ. յուրաքանչյուր ամսվա աշխատավարձին ավելացվող մեծությունը որոշվել է հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի պահանջը։

2013թ.   հունվար ամսվա համար վարձու աշխատողին վճարման ենթակա աշխատավարձը կազմում է 10247 դրամ։

2013թ. հունվար ամսվա համար հաշվարկված հարկվող եկամտի (116823 դրամ) և եկամտային հարկի (28506 դրամ) գումարները արտացոլվում են 2013թ.-ի հունվար ամսվա եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկում։

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ Եկամտային հարկի ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿ 

 1. ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ

900005600110

Եկամտային հարկ պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ եկամուտներից

900005600128

Եկամտային հարկ համայնքային բյուջետային հիմնարկների աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ եկամուտներից

900005600136

Եկամտային հարկ հարկային գործակալի պարտավորություններից չազատված այլ գործատուների կողմից աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ եկամուտներից

900005600144

Եկամտային հարկ հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուների կողմից վճարվող (հաշվարկվող) աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից

900005600151

Հարկային գործակալի կողմից պահված եկամտային հարկ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարված աշխատանքների (այդ թվում` մատուցված ծառայությունների) դիմաց ստացված եկամուտներից

900005600169

Եկամտային հարկ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարված աշխատանքների (այդ թվում` մատուցված ծառայությունների) դիմաց հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուների կողմից վճարվող եկամուտներից

900005600177

Եկամտային հարկ վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու դեպքերում

2. ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ

900005600219

Եկամտային հարկ նոտարների ստացած եկամուտներից

900005600227

Եկամտային հարկ հաստատագրված վճար վճարող ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից

900005600235

Եկամտային հարկ արտոնագրային վճար վճարող ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից

900005600243

Եկամտային հարկ շրջանառության հարկ վճարող ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից

900005600250

Եկամտային հարկ այլ ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից

3. ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ ՊԱՍԻՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ

900005600318

Եկամտային հարկ ռոյալթիներից

900005600326

Եկամտային հարկ փոխառություններից ստացված եկամուտներից

900005600334

Եկամտային հարկ ավանդներից ստացված եկամուտներից

900005600342

Եկամտային հարկ գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտներից

900005600359

Եկամտային հարկ գույքի օտարումից ստացված եկամուտներից

4. ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ

900005600417

ԵՀ առանց սահմանված կարգով պայմանագիր կնքելու դեպքերում (11 տոկոս)

900005600425

ԵՀ շահումներից ստացած եկամուտներից

900005600433

ԵՀ նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքից և դրամական միջոցներից

900005600441

ԵՀ ԿԿՀ սահմանված կարգով ստացված ապահովագրական հատուցումներից և կենսաթոշակներից

900005600458

ԵՀ քաղ.իաիրավ. պայման. կատարումից ստացված այլ եկամուտներից

900005600466

ԵՀ այլ աղբյուրներից ստացված եկամուտներից

900005600516

ԵՀ ոչ ռեզիդենտ հարկ. գործակալի կողմից ՀՀ քաղաքացիներին ՀՀ տարածքից դուրս վճարվող եկամուտներից



 


JPAGE_CURRENT_OF_TOTAL

Հարցում

Նորություններ

Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում կատարվող ...

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում Արդեն ...

Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պակասեցնում ...

Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ներառել նաև այլ  ...

Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի վերաբերյալ Հոդված 377 ...

Տարածել